Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային

Ստրկատիրությունն արգելելու հեղինակ՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր տանպող աստիճաններից ոչ հեռու տեղակայվել է հատուկ մի ցուցատախտակ՝ ԱՄՆ-ում նորընտրի առաջին սեւամորթ նախագահ Բարաք Օբամային շնրոհավորելու նպատակով։

Այս գաղափարի հեղինակն է ինտերնետում գրանցված avaaz կետ org հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է վստահեցնել, որ աշխարհի ժողովրդների տեսակետները հասնում են որոշումներ կայացնողներին։ Բրեդ Սոլոմոնը Ավազ ծրագրի ղեկավարն է։
Ցուցատախտակի վրա կարելի է տեսնել ուղերձներ երկրագնդի տարբեր անկյուններից եւ այն մարդկանցից, ովքեր ուշադրությամբ հետեւում են, թե ինչ է տեղի ունեցնում ԱՄՆ-ում։
Սոլոմոնը նշում է, որ կազմակերպությունը ժամը մեկ ստանում է նորընտիր նախագահ Բարաք Օբամային ուղղված տասը հազար էլեկտրոնային նամակներ։ Վերջին հաշվարկներով նամակներ են ստացվել մոտավորապես 150 երկրներից։
Նորագույն դարաշրջան է սկսվել ինչպես Ամերիկայում, այնպես էլ աշխարհում։ Մարդիկ հուսադրվել են ապագա յի իմաստով։ Սոլոմոնը նաեւ հավելեց, որ տեղադրելուց անմիջապես հետո ցուցատախտակի վրա կարել էր տեսնել անցորդների՝ տարբեր լեզուներով գրված ուղերձներ։Նիդեռլանդներից Թոմաս Վենզոլն ու Մարք Մուլդերը հավաստում են, որ Օբաման Եւրոպայում վայելում է մեծ համբավ։
Ավազ կազմակերպությունը նախատեսում է երկարացնել ցուցատախտակը հուշահամալիրի տարածքում գտնվելու ժամկետը, ինչպես նաեւ հավելել է տարածք ստորագրությունների համար բավարար տեղ բացելու նպատակով։ Խումբը նաեւ հրավեր է ուղարկել Բարաք Օբամային, սակայն նորընտիր նախագահի այցելության ժամկետի առթիվ դեռեւս չկա որւեւ հաղորդագրություն։