ԱՄՆ-ի առեւտրի նախարարության վերջին զեկուցյի համաձայն ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում կրկին արձանագրվել է սպառողների ծախսումների նկատելի անկում

ԱՄՆ-ի առեւտրի նախարարության վերջին զեկուցյի համաձայն ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում կրկին արձանագրվել է սպառողների ծախսումների նկատելի անկում։ Զեկույցում նշված է, որ մանրածախ առեւտուրը նվազել է փորձագետների կանխատեսումներից կրկնակի անգամ ավելի՝ 1,2 տոկոսով։

Անցյալ ամիս երկրում առեւտրի կրճատումը ներդողներին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ԱՄՆ-ում ճգնաժամ է եւ դա հանգեցրեց արժույթի շուկայում անկայունունության վերսկսման։ Չնայած շաբաթվա սկսզբներին արձանագրված առեւտրի աշխուժացման, Դաո Ջոնս ինդեքսի ցուցանիշն ութ տոկոսով նվազել է, մի հանգամանք, որը անհանգստացնում է շատերին։

Կառավարության զեկույցում նշված է, որ ընդհանուր ծախսումները երեք տարվա ընթացքում հասել են իրենց նվազագույն մակարդակին։ Սպառողների ծախսումները կարեւորագույն ցուցանիշ է, քանի որ այն կազմում է ԱՄՆ-ում տնտեսական գործունեության երկու երորդը։

՛՛Արտակարգ իրավիճակում ձեռնարկվել են արտկարգ միջոցառումներ՝՝, նշել է ԱՄՆ-ի նախագահը
ԱՄՆ-ի նախագահը կրկին վստահություն է հայտնել ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման առնչությամբ, հավելելով, որ կառավարության 700 միլիարդ դոլարի փրկության ծրագիրը, տոկոսադրույքների կրճատումը եւ կառավարության մօգնությունը մասնավոր բանկերին կպահանջի որոշակի ժամանակ։

Նախագահի խոսքերով ՛՛դրանք արտակարգ միջոցառումներ են, որոնք կիրառվում են իրավիճակի պարտադրանքից։ Վստահեցնում են, որ տնտեսությունը կրկին կվերականգնվի՝՝։

Չնայած նախագահ Բուշի եւ զարգացած մյուս երկրների ղեկավարների տնտեսության վերականգնման վերոհիշյալ հավավաստիացումներին, Լոնդոնից եւ Ֆրանկֆուրտից ստացված եւրոապական ցուցանիշները նվազել են յոթ տոկոսով, մինչդեռ ասիական շուկաներում կացությունը շարունակում է մնալ անորոշ։ Տնտեսագետ Ֆրեդ Բերգսշթեյնը նշում է, որ շուկաների անակայունությունն ի վերջո կհանդարտվի, քանի որ ՛՛վայրէջքներն ու վերելքները հատկանշական են շուկաներին, ինչ վերաբերում է ներկայիս տնտեսական կացությանը, ապա իրավիճակն աստիճանաբար կշտկիվ՝՝։
Գնալով շտկվում է վառելիքի գինը գոնե սպառողների համար։ Գնալով շտկվում է վառելիքի գինը գոնե սպառողների համար։ Փորձագետ Էնդրյու Լիփոյի հավաստամաբ հուլիսից առ այսօր մեկ տակառ բենզինի գինը իջել է մեկ դոլարով

Եւ դեռեւս կշարունակի իջնել։ Իսկ ավելի արագ բենզինի գինը կնվազի մինչեւ տարվա վերջ։

Որոշ ավիաընկերություններ ծրագրում են նվազեցնել վառելիքի հավելավճարները։ Ըստ վերլուծաբանների դրա արդյունքում տոնական օրերին ավիատոմսերի գները հավանաբար կնվազեն։