Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի համաձայն, 2ՕՕ7 թվականին Հայաստանը 1-ից 7 թվանշանային համակարգում, որտեղ ժողովրդավարական առաջընթացի ամենաբարձր գնահատականը մեկն է, ամենացածրը՝ 7-ը, ընդհանուր առմամբ արժանացել է 5.21 միավորի։

Զեկույցը կենտրոնացել է 7 բնագավառների վրա, որոնցից ամենամեծ խնդիրներն առկա են անկախ մամուլի եւ կաշառակերության բնագավառներում։ Այս բնագավառներն արժանացել են 5.75 միավորի։

՝՝Երկրի քաղաքական ու գործարար վերնախավի միջեւ սերտ կապերը 2ՕՕ7 թվականին եւս խանգարել են ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, թերի ընտրությունները՝ դարձել իշխանությունների նկատմամբ ժողովրդի անվստահության պատճառ՛՛, ասված է զեկույցում, որտեղ նշվում է նաեւ, որ ղարաբաղյան չլուծված խնդրի պատճառով Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը խոչընդոտում է արտաքին ներդումներին եւ տարածաշրջանային համագործակցությանը, ՝՝չնայած գրանցվել է մակրոտնտեսական կայունության առաջընթաց՛՛։ Չնայած 2ՕՕ3 թվականից ի վեր ներքին համախառն արտադրանքը հասել է 13 տոկոսի, կրճատվել աղքատության մակարդակը, տնտեսական այս աճից դեռ բոլորը չէ, որ օգտվում են՛՛։

2ՕՕ7-ին իշխանության հավասարակշռությունը մնում էր նախագահության եւ կառավարության միջեւ։ Որպես մտահոգություն էր մնում օրենքի կիրառումը։

Ինչպես զեկույցում է ասված, չնայած 2ՕՕ7 թվականի մայիսի 12-ի ընտրություններում կարելի է նկատել բարելավվում, կեղծումները շարունակվել են։ Չորս տարի 5.75 միավորի արժանանալուց հետո, ընտրական գործընթացները Հայաստանում 2ՕՕ7-ին գնահատվել են քիչ ավելի բարձր՝ 5.75։

Ոչ կառավարական կազմակերպություններն ավելի մեծ տեղ են զբաղեցրել հասարակական կյանքում, սակայն մնացել են արտաքին ֆինանսավորումներից կախյալ վիճակում։ Հանրային կայանով օտարերկրյա ծրագրեր հաղորդելու օրինագծի ընդունումն արգելելու նպատակով քաղաքացիական հասարակական խմբերի բողոքը զեկույցը համարում է դրական տեղաշարժ ու քաղաքացիական հասարակություն բաժինը գնահատում 3.5 տոկոս, ինչն այդպես է մնացել 1999 թվականից ի վեր։

Սակայն օտարերկրյա հաղորդումներն արգելելու կառավարության ջանքերն արդեն առաջ էին բերել 2ՕՕ8 թվականի նախագահական ընտրություններն անկողմնակալ մեկնաբանելու հարցում կասկածներ։ Անկախ մամուլի հարցում գնահատականը մնացել է 5.75։

Իրավական կառույցների ու անկախության բնագավառի գնահատականն նախորդ տարվա համեմատ 5-ից իջել է 5.25-ի։

Իսկ կաշառակերությունը 2ՕՕ7-ին շարունակել է մնալ որպես Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման մեծ խոչընդոտ, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որտեղ ասված է նաեւ, թե այն հանգամանքը, որ իշխանությունները չեն որդեգրել հակակոռուպցիոն ռազմավարություն, մեծացնում են դրա քաղաքական կամքի պակասի մասին կասկածները։

Կաշառակերության բնագավառն արժանացել է 5.75 միավորի, պահպանելով 1999 թվականից նույն ցուցանիշն անփոփոխ։

Հայաստանի ընդհանուր գնահատականը ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի, կազմում է 5.21 միավոր, ինչը նշանակում է տարեց-տարի անկում 1999 թվականի 4.79 միավորից։