Բենզինի գները հասել են ռեկորդային մակարդակի

Բեզինի գների աճին զուգահեռ մեծանում է նաեւ ամերիկացիների լարվածությունը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում մեկ բարել բենզինի գինը անցավ 125 դոլարից, սակայն փորձգետների կարծիքով վատթարագույնը դեռեւս առջեւում է։ Ուշագրավ է, որ վառելիքի առ ու վաճառքով զբաղվողների կանխատեսումներով գների թռիչքաձեւ աճը զգացնել կարող է տալ միայն այն ժամանակ, երբ այդ փոփոխությունները նկատելի դառնան լիցքակայաններում։

Առժամանակ այս օրերին չմշակված նավթի գինը քառապատկվել է 2001 թվականի տյալների համեմատ։ Սպառողներից շատերի կարծիքով վառելիքի եւ լայն սպառման առարկաների գների շարունակական աճը շատ ավելի կթուլացնի առանց այն էլ տկար ամերիկյան տնտեսությունը, եթե Միացյալ Նահանգների կոնգրեսի օրենսդիրները անհապաղ չձեռնարկեն դրանք կանխարգելող միջոցառումներ։

Ինչ վերաբերում է վերոհիշյալ միջոցառումներին, ապա մայսիս 13-ին նման մի քայլ կատարվեց Կոգրեսում, երբ ԱՄՆ-ի օրենսդիրները շրջանցելով նախագահ Բուշի հորդորները, քվեարկեցին պետության կողմից ռազմավարական նպատակներով վառելիքի պաշարման գործողությունները շարունակելու դեմ։

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ռադիկայաններից մեկի միջամտությամբ համեմատաբար ցածր գներով բենզինի լիտրը 26 ցենտով ձեռք բերելու համար մեկ մղոն ձգվող հերթը մեկ այլ փաստ է, որ վառելիքի գների աճի շորւջ սպառողների մոտ աստիճանաբար սկսվում է խուճապ։

Շաբաթական հիսուն դոլար վճարելը ավտոմեքենայի լիցքավորման համար ստեղծում է մեծ լարվածություն անձանկան բյուջում։

Ըստ տնտեսագետ Վեյն Հոչվարթերի ամերիկացի սպառողների՝ պետության հանդեպ վստահոթյունը կորցնելու գործոնը արդի պարագայում էլ ավելի է կաերւորում ԱՄՆ-ի կոնգրեսի՝ գների աճը կանխարգելով միջոցառումներ ձեռնարկելու հրատապությունը։Խնդինր ունի նաեւ հոգեբանական կողմ, քանի որ մարդիկ ավելի շատ են սկսում հարցադրումներ անել, թե մինչեւ ուր։

Չորեքշաբթի մայիսի 21-ին ԱՄՆ-ի կոնգրեսը կանցկացնի լսումներ նավթարդյունաբերական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների մանսակցությամբ, որտեղ կքնարկվեն վառելիքի գների հետագա աճը կանխարգելող, ինչպես նաեւ ավտովարորդնեերին օգնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին։