Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ

Չինաստանի կենտրոնական շրջաններում մի քանի օր առաջ տեղի ունեցած ուժգին երկրաժարժի արդյունքում զոհվածների թիվը ներկայումս հասել է 12 հազարի։ Այս օրերին փրկարար ջոկատները փորձում են փլատակների տակից հանել ողջ մնացածներին։ Ըստ չինական լրատվամիջոցների ենթադրվոմ է, որ փլատակների տակ դեռեւս կան մարդիկ։

Ըստ չինական իշխանությունների կնախատեսումների երկուշաբթի Չինաստանի Սեշուան շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհվածների թիվը կշարունակի աճել։ Օգնությունները ժամանել են երկրաշարժի էպիկենտրոն ՝ Վինչուանի շրջկենտրոն, որը Սիչուանի շրջանային մայրաքաղաք Չենգդուից գտնվում է 90 կմ հեռավորության վրա։

Չինաստանի վարչապետ Վեն Ջայբոն անձամբ ժամանել է աղետի գոտի օգնության աշխտանքները վերահսկելու նպատակով։

Աղետի գոտում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Չինաստանի իշխանություններն աղետի գոտի են ուղղարկել ավելի քան 50 հազար զինվոր։ Երուշաբթի կեսօրին, երբ տեղի ունեցավ աղետալի ցնցումը դպրոցները դեռեւս լի էին աշակերտներով։

Չինական Քինհուա նորությունների գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հազար աշակերտ եւ ուսուցիչ զոհվել կամ անհայտ կորել են Բինչուանի շրջկետնրոնի դպրոցներից մեկի փլուզվելու հետեւանքով։

Զեկուցագրերից մեկում նշված է, որ շենքերի եւ դպրոցների փլատակների տակ մնացածների թիվը հասնում է մի քանի հազարի։

Գրեթե ութ բալանոց երկրաշարժն ամենաուժգինն էր վերջին երեք տասնամյակների ընթացքում։ 1976 թվականին Չինաստանի արեւելքում գտնվող Թանգշան քաղաքում տեղի ունեցած մեկ այլ ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հազար մարդ։

Երկուշաբթի Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից անմիջապես հետո աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններ իրենց ցավակցությունն են հղել Չիանաստանի ժողովրդին եւ հայտնել օգնելու իրենց պատրաստակամությունը։

Պաշտոնական Վաշինգտոնը Չինաստանում երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին սկզբնական կփոխանցի 500 հազար դոլար, ինչպես նաեւ ամերիկյան կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ավելացնել դրամական օգնությունը։ Այդ մասին հատարարել է ԱՄՆ-ի արտգորնախարարության խոսնակ Շոն Մքորմաքը։

Չինաստանի արտգորնախարարության խոսնակ Քին Գանգն իր հերթին երեքշաբթի խորին շնորհակալություն հայտնել միջազգային հանրությանը բարոյական աջակցության եւ օժանդակության առաջարկի համար։

Երեքշաբթի փոքր ցնցումները դեռեւս շարունակում էին զգացնել տալ առանց այն էլ տուժած շրջանում։ Երկրաշարժի հետեւանքով շրջանի քաղաքային շինությունների 80 տոկոսը, ինչպես նաեւ ցնցման էպիկետնրոնում գտնվող կամուրջների եւ երթուղիների մեկ երորդը լիովին ավերված են։