Երեքշաբթի նախնական ընտրություններին արձանագրած հաղթանակի արդյունքում սենատոր Հիլարի Քլինթոնի օգտին մեկ գիշերվա ընթացքում հանգանակվեց երեք միլիոն դոլար։ Այս շաբաթվա սկզբներին Քլինթոնի ընտրարշավի ղեկավարները հայտնեցին, որ մարտ ամսվա վերջերին Քլինթոնի ընտրարշավային գումարները բանկում կազմում էր 10 միլիոն դոլար, նույնքան է նաեւ ընտրարշավի պարտքը։ Մինչդեռ սենատոր Բարաք Օբաման սպրիլյան իր ընտրարշավը սկսեց ավելի քան 40 միլիոն դոլարի հասնող դրամական ֆոնդերով։ Քարորզարշավելով Ինդիանա նահանգում սենատոր Բարաք Օբաման իր ելույթում անդրադառնալով ընտրարշավի ընթացքում արձանագրած իր հաջողություններին, դրանք վերագրեց այն ամերիկացիներին, ովքեր իրենց անհատական նվիրատվություններով մեծ ներդրում են կատարել այդ գործընթացում։ Ինտերնետի շնորհիվ հաջողվել է հանգանակել 25-ական եւ հիսունական դոլարի ներդրումներ, նշել է Օբաման շարունակելով, որ դեռեւս ոչ մեկին պատմության մեջ չի հաջողվել հանգանակել այդքան գումար ընտրարշավելու համար։ Սենատորը համոզված է, որ դրա հիմնական պատճառը իր թեկնածունթյան շուրջ ամերիկացիների վստահությունն է։
Չորեքշաբթի նախագահության թեկնածու սենատոր Բարաք Օբաման հայտարարեց, որ համաձայն չէ Վաշինգտոն Փոսթ թերթի հոդվածներից մեկի սեանտոր Հիլարիք Քլինթոնի դեմ ավելի ագրեսիվ ընտրարշավելու մասին առաջարկություններին։Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն ԱՄՆ-ի Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում
Չնայած Փենսիլվանիայի նախնական ընտրություններում տարած հաղթանակին, սենատոր Հիլարի Քլինթոնը հետ է մնում իր մրցակցից՝ սենատոր Բարաք Օբամայից, ինչպես նաեւ չունի դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածու առաջադրվելու համար պահանջվող անհրաժեշտ թվաքանակով պատգամավորական ընտրաքվեներ։ Իսկ Փենսիլվանիային հաջորդող նախնական ընտրությունները տեղի կունենա մայիսի 6-ին ԱՄՆ-ի Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում։ Ապրիլի 23-ին քարորզարշավելով Ինդիանա նահանգում սենատոր Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա է այն թեկնածուն ով կարողունակ է պարտության մատնել նախագահության հանրապետական թեկնածու սենատոր Ջոն Մքեյնին եւ կրկին վերահարձնել Սպիտակ տան իշխանությունը դեմոկրատներին։