Մոսկվայի ճարտարապետական ժառանգությունը անհետանում է

Մոսկվայում այժմ ապրում են ավելի շատ թվով միլիառդատերեր, քան աշխարհի որեւէ այլ վայրում։ Նավթի բարձր գների առաջացրած տնտեսական աճի շնորհիվ Մոսկվայում ամենուր կառուցվում են ժամանակակից նոր շենքեր։ Որոշ մոկվացիներ մտահոգված են, որ տնտեսական փոխակերպումը կջնջի իրենց քաղաքի ճարտարապետական ժառանգությունը։

21-րդ դարի Մոսկվան լի է բնակելի շենքերով, կազինոներով եւ առեւտրական կենտրոններով, ինչը անսովոր է 9ՕՕ-ամյա մի քաղաքի համար։

՛՛Ֆեդերացիայի աշտարակ՝՝ կոչվող երկնաքերը, որի շինարարությունը շուտով կավարտվի, կունենա 5Օ3 մետր բարձություն։ 93 հարկանի այս շենքի ժամում 64 կիլոմետր արագությամբ աշխատող վերելակը կառուցել են Չինաստանից եկած 1Օ.ՕՕՕ բանվորներ։ Այն կդառնա Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը։ Արա Արամյանը, ով երկնաքերը կառուցող MIRAX GROUP կոչվող ընկերության փոխնախագահն է, ասում է.

՛՛Երբ որեւէ երկիր հզորանում եւ հարստանում է, այն փորձում է երկնաքերներ կառուցել։ Անցյալի պատմության այդպիսի օրինակներից են Եգիպտոսը, Բաբելոնը եւ այլն։ Դեպի աստղերը բարձրանալը մի տեսակ բնազդային ձգտում է՝՝։

Մոսկվայում վերջին վեց տարիների ընթացքում բնակարանների գները բարձրացել են 4ՕՕ տոկոսով։ Նույնիսկ ամենափոքր բնակարանն այստեղ արժե երեք միլիոն դոլար։ Միջին աշխատավարձ ունեցող ռուս աշխատավորը այդ գումարը կարող է հավաքել 47Օ տարում։ Ճարտարապետ Նիկոլայ Միլովիդովն ասում է, թե նոր երկնաքերները հրապուրում են բազմաթիվ ներդրողների.

՛՛Այս բնակարանները, որպես ներդրումներ գնելու համար Մոսկվա են գալիս հարուստ անձինք Ռուսաստանի գազ եւ նավթ արտահանող շրջաններից՛՛։

Սակայն նոր շենքերի կառուցման համար ոչնչացվում են հները, ինչն անհանգստացնում է մոսկվացիներից ոմանց։ Մարինա Խրուստալյովան արվեստի քննադատ է։

՛՛2ՕՕՕ թվականից ի վեր Մոսկվայում տարեկան ոչնչացվել են 2ՕՕից 3ՕՕ պատմական շենքեր։ Իսկ առաջիկա 1Օ տարիներին կոչնչացվեն բոլոր հին շենքերը, թերեւս ներառյալ Կրեմլը՝՝, ասում է Մարինա Խրուստալյովան։

Իհարկե Կրեմլը ոչնչացնելու ծրագիր չկա, սակայն 2ՕՕ9 թվականին Մոսկվայից ստացված բացիկի վրա Կրեմլի շողշողուն կարմիր աստղերի կողքին կփայփլեն նաեւ Ֆեդերացիայի աշտարակի պայծառ լույսերը։