Միացյալ Նահանգների Արտգործնախարարության խոսնակ Էդգար Վազքուեսը չորեքշաբթի օրը մամլո ասուլիսում, պատասխանելով Ամերիկայի Ձայնի թղթակցին, հետեւյալ հայտարարությունն է արել Հայաստանում երեքշաբթի օրը կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ.
՛՛Մենք դեռեւս քննարկում ենք ընտրությունների արդյունքների մասին ստացված տարբեր զեկույցների տվյալները եւ ցանկանում ենք նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը, որը կազմված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդներից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական Ժողովը, Եվրախորհրդի խորհրդարանը եւ Եվրոխորհուրդը իրենց զեկույցները հրապարակել էին այսօր, ավելի վաղ։
Չնայած դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել է որպես ՝՝հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխանող՝՝, մենք մտահոգված ենք այդ զեկույցի որոշ կետերի շուրջ, ներառյալ ընտրական տեղամասերի 15 տոկոսում քվեների հաշվառման գործընթացի ՛՛վատ՝՝ կամ ՚՛՛շատ վատ՝՝ բնութագրման մասին։
Մենք հասկանում ենք, որ ծավալուն ցույցեր են տեղի ունենում եւ դրվատում ենք թե՛ իշխանություններին եւ թե՛ ցուցարարներին հանրահավաքների խաղաղ եւ հանդարտ ընթացքը երաշխավորելու համար, ինչը համապատասխանում է ցույցեր կազմակերպելու իրավունքի լավագույն սովորությանը։
Մենք նաեւ հորդորում ենք բոլոր կողմերին, որ պահպանեն խաղաղ դրությունն ու խուսափեն ապրօրինի եւ բնռնարարքային գործողություններից՛՛։