Մարդու իրավունքների պաշտպան Միջազգային ներում կազմակերպությունը հանդես է եկել Հորդանան գետի արեւմտյան ափում Իսրայելի անվտանգության պատնեշը քանդելու կոչով, պնդելով, որ այն կործանարար ազդեցություն ունի պաղեստինցիների վրա եւ ոտնահարում է միջազգային օրենքները:
700 կիլոմետրանոց այս պատը Իսրայելը բաժանում է Հորդանան գետի արեւմտյան ափից: Մինչեւ մեկ տասնամյակ առաջ դրա կառուցումը, ինքնասպան գրոհայինների հարձակումներին զոհ է գնացել հազար իսրայելցի, սպանվել 4 հազար պաղեստինցի: Պաղեստինցիներն ասում են, թե ինքնասպաններից պաշտպանվելու համար կառուցված այս պատնեշը իրականում վնասում է արաբ-իսրայելյան խաղաղության ջանքերը:
Իսրայելցիներն ասում են, որ մինչեւ անցումային այս կետի կառուցումը, պաղեստինցի ինքնասպան գրոհայինները ոտքով մի քանի րոպեում հասնում էին հրեական բնակավայրեր: Որոշ հատվածներում բետոնե պատի փոխարեն ցանկապատ է:
«Չասֆալտապատված այս ճանապարհի վրա լավ մնում են հետքերը: Այստեղ ունենք էլեկտրոնային որսիչ սարքեր, տեսախցիկեր, փշալարեր», ասում է Իսրաեյելի պաշտպանության ուժերի կապիտան Բենջի Ռութլենդը։
Անցակետի հակառակ կողմում պաղեստինյան Նեբի Ալլաս գյուղն է: Անցակետեր կան նաեւ գյուղի հակառակ կողմում: Եւ տեղի գյուղացիները բողոքում են, որ իրենք մնացել են Իսրայել մեկնելու արգելք դարձած պատնեշի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան գյուղերից կտրող անցակետերի արանքում:
Տեղի միակ դեղատան սեփականատերից Շազա Հանունն ասում է, թե վերջերս այստեղ մահացավ մի տղա, քանի որ չկարողացան նրան անցկացնել պատնեշը՝ Իսրայլում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.
«Հարկավոր էր նախ ձեռք բերել պատն անցնելու թույլտվություն: Իսկ նրա դեպքում ժամանակը շատ թանկ էր: Սա անհեթեթություն է»:
Նեբի Ալլասից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հրեական Ալֆեյ Մենաշե բնակավայրը, որը նախորդ տարիներին ենթարկվել էր ահաբեկչական մի քանի հարձակումների:
Այս բնակավայրի բնակիչներից Փազ Մոշեն, մինչեւ պատի կառուցումը, տարիներ շարունակ ապրել է սարսափի մեջ.
«Հույս ունեմ, որ ապագայում պատի կարիքն այլեւս չի լինի ու այն կքանդեն: Սակայն պատն այսօրն դեռեւս անհրաժեշտություն է»:
Շատերն էլ կարծում են, որ արեւելյան Երուսաղեմի նման, արաբաբնակ թաղամասերն իրարից բաժանող այս պատնեշը մի օր կարող է վերածվել պետական մշտական սահմանի: