Մայքրոսոֆթ՚՚-ի համակարգչային ծրագրերում վերջերս հայտնաբերված թերության հետեւանքով համակարգչային ծրագրեր ներթափանցող անձինք լիովին օգտվեցին կացությունից։
՚՚Մայքրոսոֆթ՚՚-ի ծրագրերում եղած թերությունների հետեւանքով, համակարգչային ծրագրեր ներթափանցող անձինք սփռեցին ՚՚Զոթոբ՚՚ եւ ՚՚Ռբոթ՚՚ համակարգչային ծրագրերի որդերը, որոնք խափանում են ՚՚Մայքրոսոֆթ՚՚-ի ՚՚Վինդովզ 2000՚՚ ծրագիրը։ ՀՖԲ-ի նախկին պաշտոնատարներից Մայքլ Վաթիսն ասում է.
՚՚Ես արձակուրդում էի, կամ էլ ուշադրություն չէի դարձնում։ Համակարգիչս կարող էր վարակվել այդ որդով՚՚։
Փորձագետներն ասում են, թե համակարգչային ծրագրերի որդերը հիմնականում կարող են վնասել խոշոր ընկերությունների համակարգերը։ Մինչեւ այժմ տուժել են Միացյալ Նահանգների խոշոր ընկերությունները, ինչպես օրինակ, ՚՚Կրայսլերը՚՚, ՚՚Էյ Բի Սի՚՚ -ն եւ ՚՚Նյու Յորք Թայմզ՚՚-ն են։
Համակարգչային ծրագրերի որդը նման է համակարգչային մանրէին։ Դրանց միջեւ տարբերությունն այն է, որ որդը շատ ավելի վտանգավոր է համակարգչային ծրագիրը խափանելու գործում։ ՚՚Սիմանթեք՚՚ ընկերության աշխատակից Օլիվեր Ֆրիդրիքն ասում է.
՚՚Այն փաստորեն կարող է համակարգչի ծրագիրը խափանել նույնիսկ այն դեպքում, եթե համակարգիչը չի օգտագործվում եւ ընդամենը միացած է Ինթերնեթին՚՚։
Համակարգչային համակարգեր ներթափանցող անձինք կարող են հեռավոր տարածություններից ներթափանցել ՚՚Մայքրոսոֆթ՚՚-ի ՚՚Վինդովզ-2000՚՚ ծրագիրը եւ խափանել դրա աշխատանքը։ Փորձագետների կարծիքով, համակարգչային նոր ծրագրերը թերեւս ավելի անվտանգ կլինեն։