Մերձավոր Արեւելքի մասին վավերագրական ֆիլմ

Վերջերս արաբերեն ու եբրայերեն լեզուներով միաժամանակ եթեր արձակվեց վավերագրական մի ֆիլմ՝ պաղեստինցիներին ու իսրաելցիներին դիմելով խաղաղության կոչով։

Ջոն Մաքսը "Ընդհանուր Հիմունքներ" կազմակերպության հիմնադիրն ու նախագահն է։ Նրա հիմնած կազմակերպությունը փորձում է մամուլի միջոցով լուծել մարդկանց միջեւ առկա խնդիրները։ Այստեղ ստեղծված ՛՛Ապագայի կառուցվածքը՝՝ վերտառությամբ ֆիլմը առաջինն էր, որը միաժամանակ եթեր արձակվեց իսրայելյան եւ արաբական հեռուստակայաններով։ Ջոն Մաքսն ասում է.

՝՝Մեկ տարի աշխատելով Երուսաղեմում ու Հորդանան գետի արեւմտյան ափում փորձում էինք հասկանալ, թե ինչպիսի ապագա են մարդիկ այստեղ ցանկանում եւ ինչպես են պատկերացնում բնականոն կյանքը՝՝։

Ֆիլմում մարդիկ փորձում են պատասխանել Երուսաղեմի ապագայի, անվտանգության երաշխիքների, պաղեստինցի փախստականների վերադարձի եւ հրեական թաղամասերի ու սահմանների մասին հարցերին։ Պրն. Մաքսն ասում է, որ ֆիլմի ընթացքում ներկայացվում են տարբեր մարդկանց պատմություններ՝ հարցեր տալով հավասար թվով պաղեստինցիների ու իսրայելցիների։ Նա ասում է.

՛՛Մենք փորձել ենք խոսել չեզոք մարդկանց հետ՝ աշխատելով հեռու մնալ նրանցից, ում այստեղ կարող են չվստահել։ Հավատացած ենք, որ ավելի մեծ ազդեցություն կարելի է գործել, անելիքների մասին ավելի չափավորականների տեսակետները ներկայացնելով՝՝։

Հրեա վերաբնակչների խնդրի շուրջ փոխզիջումների տեսանկյունից են խոսում իսրայելացի գեներալ Դով Սեդական եւ վերաբնակների խորհրդի նախկին ղեկավար Օթնիել Շնելլերը։

Փախստականների հարցի շուրջ է խոսում Իսրայելում 2Օ տարի բանտարկված, պաղեստինցիների բանտերի հարցերով նախկին նախարար Հիշամ Աբդել Ռազեկը։

՝՝Ապագայի կառուցվածքը՝՝ ֆիլմը հեռարձակվելուց հետո, պաղեստինյան մի կազմակերություն կազմել է կրթական ծրագիր ու դրա հիման վրա վերապատրաստել 15Օ ուսուցիչ։ Իսկ իսրայելցի եւ պաղեստինցի հանրահայտ երգիչներ Դավիդ Բոզայի եւ Վիսամ Մուրադի մասնակցությամբ ֆիլմում եբրայերեն ու արաբերեն հնչող նույն երգը ավելի հասու է դարձնում ֆիլմը երկու ժողովուրդներին, նրանց համար ծնելով խնդրի խաղաղ լուծման հույսեր։