Եվրոպան ստանձնում է իր անվտանգության  պատասխանատվությունը. վերլուծաբաններ

ԵՄ

ԵՄ

ԱՄՆ-Ուկրաինա- Ռուսաստան բանակցությունների ֆոնին Փարիզում կայացավ խոշոր հանդիպում, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների բարձրաստիճան զինվորականներ։ Համաշխարհային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմանՈւկրաինայի համար միջազգային անվտանգության ուժերի ձևավորումն էր։

Այս ուժերը կարող են դառնալ զսպող գործոն՝ կանխելով Ռուսաստանի կողմից նոր ագրեսիվ գործողությունները, եթե կողմերըհամաձայնության գան առճակատման գծում հրադադարի շուրջ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի անդամներին հայտնել է, որ Եվրոպանայլևս չի կարող միայն ԱՄՆ-ի վրա հույս դնել անվտանգության ճգնաժամի պայմաններում և պետք է ստանձնի իր պաշտպանությանպատասխանատվությունը։

Նրա կարծիքով՝ պատրանքների ժամանակն անցել է։ Նա կրկին կոչ է արել ԵՄ երկրներին ընդունել եվրոպական վերազինման 800 միլիարդեվրոյի ծրագիրը, որը վերջերս քննարկվել է Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ընթացքում։

Գերմանական Էբերտ հիմնադրամի ռուսական ծրագրի ղեկավար Ալեքսեյ Յուսուպովի կարծիքով՝ ԵՄ-ի նոր կողմնորոշումըպայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխություններով, ներառյալ ռուսական սպառնալիքն ու անդրատլանտյանհամերաշխության հանդեպ աճող կասկածները։ Նրա խոսքով՝ Եվրոպան սկսում է պատրաստվել ապագայի, որտեղ ստիպված կլինիապավինել սեփական ուժերին։

«Ավելին, այս գործընթացը սկսել են ԵՄ-ի առանձին անդամ երկրները, ոչ թե կառույցը որպես ամբողջություն։ Մենք ականատես ենք լինումԳերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի անսպասելի կոշտ հայտարարություններին՝ ԱՄՆ-ից Եվրոպայի անկախացմանվերաբերյալ։ Նման հռետորաբանությամբ հանդես է գալիս նաև Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան արտաքինխաղացողներ են և չեն կարող Եվրոպայում անվտանգության երաշխավոր դառնալ»,- ասել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսականծառայությանը։

Your browser doesn’t support HTML5

Եվրոպան ստանձնում է իր անվտանգության պատասխանատվությունը. վերլուծաբաններ

Եվրոպական երկրները լրջորեն վերանայում են իրենց անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր հեռացումըտարածաշրջանից և ՆԱՏՕ-ի դերի հնարավոր նվազումը։

Ալեքսեյ Յուսուպովը նշել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովը կարևոր շրջադարձային պահ էր, քանի որ այն նախանշեց Եվրոպայիանվտանգության վերակազմավորման կոնկրետ քայլերը։ Նրա խոսքով՝ Գերմանիան շտապ վերակառուցում է իր Բունդեսվերը՝ անցնելովմիջազգային էքսպեդիցիոն բանակի մոդելից դեպի ամբողջական տարածքային ցամաքային պաշտպանության համակարգ։

«Որոշ երկրներ իրենց զենքի մեծ պաշարներն ուղարկել են Ուկրաինա և այժմ համալրում են դրանք։ Միասնությունը կարևոր է, հակառակդեպքում եվրոպական վերազինման համար նախատեսված 800 միլիարդ եվրոյի բյուջեն կարող է պարզապես անօգտագործ մնալ»,- հավելել է նա։

Քաղաքագետ Իգոր Էյդմանը կարծում է, որ Եվրոպան ներկայումս մեծ ջանքեր է գործադրում՝ ստեղծելու անվտանգության իր սեփականհամակարգը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս։ Նրա պնդմամբ՝ ռազմական անդրատլանտյան միասնությունը ճեղքվել է։

«Եթե նախկինում Արևմուտքը միասնական էր և ՆԱՏՕ-ն ընկալվում էր որպես պաշտպանության համակարգ ընդդեմ Ռուսաստանի ևՉինաստանի, ապա այսօր իրավիճակն այլ է։ Եվրոպացիները հասկանում են, որ Թրամփի իշխանության պայմաններում նրանք այլևս չենկարող լիովին ապավինել ԱՄՆ-ին՝ որպես գործընկերոջ»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ Բրյուսելը գիտակցում է, որ անհրաժեշտ է ստեղծել զուտ եվրոպական անվտանգության կառույց, սակայն պետք էզգուշավորություն պահպանել՝ ռազմական դաշինքը չխաթարելու համար։

«Ոչ միայն Եվրոպան, այլև ԱՄՆ-ն պետք է շահագրգռված լինեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պայմաններում ամենահզոր ու լայնմիության ձևավորմամբ։ Սառը պատերազմի ողջ ընթացքում արևմտյան երկրները միասնական էին, ինչը բնական և ռացիոնալքաղաքականության արդյունք էր։ Այսօր եվրոպացիները հասկանում են, որ աշխարհաքաղաքական մարտահրավերներն աճում են, ևանհրաժեշտ է ռազմաքաղաքական նոր կառույցների ձևավորում՝ Արևելքից եկող սպառնալիքներին դիմակայելու համար»,- եզրափակել էԻգոր Էյդմանը։