Սիրիայի Ջաբլե թաղամասի բնակիչ Բասսամ Մահնանը երկու որդիների հետ տանն էր, երբ զինված անձինք ներխուժեցին տուն:
«Մենք հրաժարվեցինք դուրս գալ մեր տներից: Ես ու հորեղբորս տղան էինք: Նրանք ներխուժեցին տուն, սպանեցին հորեղբորս և ևս երկուընտանիքի անդամների: Սպառնացին գլխատել մեզ և թալանեցին ամեն ինչ՝ փող, մեքենաներ»,- պատմել է նա:
Նախորդ շաբաթ հարյուրավոր մարդիկ են սպանվել Սիրիայի ափամերձ այդ շրջանում, իսկ ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 1400-ը:
Վերլուծաբաններն ասում են, որ սպանություններից շատերը վրեժի գործողություններ էին Բաշար ալ-Ասադի վարչակարգիչարաշահումների համար:
Զոհերից շատերը ալավիներ էին՝ նախկին վարչակարգի առաջնորդների հետևորդներ: Վերլուծաբանները նշում են, որ մարտերը հրահրվելեն Ասադին աջակիցների կողմից, որոնք նույնպես զանգվածային սպանություններ են իրականացրել:
Վերլուծաբան Չարլզ Լիստերն ասել է. «Դեկտեմբերի 8-ին, կարծես, ճնշումն ուժգնացավ, և իրավիճակը վերահսկողությունից դուրս գալուեզրին էր: Զարմանալի է, որ այսքան ժամանակ պահանջվեց, որպեսզի իրավիճակն այսքան սրվեր»:
Նա հավելել է, որ փոքրամասնությունների առաջնորդները, այդ թվում ալավիները, կոչ են արել ժամանակավոր կառավարությանըարդարադատություն ապահովել:
Հարձակումներից հետո հազարավոր մարդիկ ապաստան են գտել Ռուսաստանին պատկանող բազայում, որը դեռևս շատ ալավիներիհամար համարվում է պաշտպանական տարածք, քանի որ Մոսկվան դաշնակից էր նախկին ռեժիմի հետ:
Սակայն տարածաշրջանի ղեկավարներն ասում են, որ իրավիճակը կայունանում է:
Ջաբլեի շրջանի ադմինիստրատոր Ամջադ Ալ-Սուլթանի խոսքով. «Իրավիճակը շատ ավելի լավ է անվտանգության ուժերի ժամանումից ևզինված խմբավորումների հեռանալուց հետո»:
Սակայն Սիրիայում հումանիտար ճգնաժամը, ըստ Լիստերի, շարունակում է խորանալ:
«Կարծում եմ՝ մարդիկ մոռանում են, որ հումանիտար ճգնաժամն Ասադի իշխանության օրոք նույնքան սուր էր: Ասադի հեռանալուց հետո, սակայն, այն շարունակում է վատթարանալ»,- ասել է նա:
Նա հավելել է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները պետք է հետագայում չեղարկվեն, որպեսզի կառավարությունը կարողանավճարել աշխատավարձերը և տրամադրել մարդասիրական օգնություն, ինչը կօգնի կայունացնել երկիրը:
Մահնանը համաձայն է՝ նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն տնտեսական աճի պայմաններում:
«Խաղաղ լուծումը լավագույնն է Սիրիայի ապագայի համար, բայց այն պետք է ուղեկցվի ժողովրդի տնտեսական խնդիրների լուծմամբ»,- ասել է Բասամ Մահնան:
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ իր կառավարությունը կպատժի վերջին բռնությունների բոլորմեղավորներին, նույնիսկ եթե նրանցից ոմանք լինեն իր կողմնակիցների թվում: