Տորոնտոյի Փիրսոն միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Your browser doesn’t support HTML5

Երկուշաբթի Տորոնտոյի Փիրսոն միջազգային օդանավակայանում Դելտա ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ութ մարդ վիրավորվել է, հայտնում են պաշտոնյաները: CBC հեռուստատեսությունը հաղորդում է, որ ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ: