Սիրիայում՝ մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհներից մեկը վառ կերպով վկայում է այլևս նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի փլուզման մասին․ լքված տանկերն ու զինվորական համազգեստը աղբի են վերածվել ողջ երթուղով։
Սիրիական բանակի փախուստն ու կազմալուծումը անտեր թողեցին զգալի քանակությամբ սպառազինություն՝ սփռված ողջ երկրով։
Իսրայելը թիրախավորում է հենց այդ՝ ռազմական ենթակառուցվածքներն ու մնացած ռազմական տեխնիկան։
Մահմուդն աշխատում է Դամասկոսի արվարձաններից մեկում։ Շուրջը՝ ռազմաբազաներ են:
«Իսրայելը ոչնչացնում է մեզ շրջապատող ռազմական ենթակառուցվածքը։ Նրանք ցանկանում են ոչնչացնել այստեղ՝ Սիրիայում առկա սպառազինությունը»,- ասում է նա:
Your browser doesn’t support HTML5
Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են մայրաքաղաք Դամասկոսից հարավ-արևմուտք՝ դեպի Գոլանի բարձունքներ ընկած Քաթանա բնակավայրում տեղակայված սիրիական նախկին բանակի տանկերն ու այլ զինտեխնիկան՝ նշում է Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ Աշեյխը:
«Բանակը պետք է լիեի ժողովրդի հետ։ Բայց ալ-Ասադի օրոք հակառակն էր։ Մեզ սպանում էին, բանտ նետում, ստիպում լքել երկիրը»,- հավելում է նա։
Քաթանացի Աշեյխը պնդում է, որ նոր իշխանությունները այսօր կարողանում են ապահովել շրջանի անվտանգությունը՝ նաև երաշխավորելով տեղի քրիստոնյաների իրավունքները:
Տեղացիներից՝ Վալեդ Միշբելը ևս ողջունում է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հաղթանակը. «Փառք Աստծո, որ չկա խտրականություն, վրեժխնդրություն։ Ամեն ինչ կարգին է։ Մենք բոլորս այստեղ ենք՝ ծառայելու այս հայրենիքին»։
Քաթանայում բնակիչներն, այդուհանդերձ, մտահոգ էին՝ պարզ չէ, թե ուր կտանեն Իսրայելի թիրախավորումները: