Ասադի «Սեդնայա» բանտում հարազատները որոնում են տասնյակ հազարավոր անհայտ կորածների

«Սեդնայա» բանտ, Սիրիա

«Սեդնայա» բանտը, որը հայտնի է Ասադի ռեժիմի օրոք խոշտանգումների և զանգվածային մահապատիժների իր պատմությամբ, դարձել է անհայտ կորածների հետքերը փնտրող ընտանիքների վերջին կանգառներից մեկը: Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո ապստամբներն ազատեցին հազարավոր բանտարկյալների և բացահայտեցին մռայլ իրականություն։

Բազմաթիվ ընտանիքները Սիրիայի տխրահռչակ «Սեդնայա» բանտում որոնում են անհայտ կորած սիրելիների ճակատագրի վերաբերյալ որևէ հուշում: Բանտի գաղտնի թունելներից հնչող ձայնը կարճ հույս է արթնացրել նրանց մոտ, սակայն րոպեներ լռել է:

Ընտանիքները դրսում սպասում են հրազատների մասին ցանկացած լուրի:

Հալեպից Ֆաթման փնտրում է իր երկու որդիներին. Նա բանտ է գնացել, երբ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը։

«13 տարի է, ինչ երեխաներիս համար սև եմ հագել, երեխաներիս եմ ուզում, ՄԱԿ, Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա, Թուրքիա, ես իմ երեխաներին եմ ուզում»,-ասել է նա:

Մյուսները կիսում են նույն տագնապը։ Հոմսից Ֆասալ Ալ-Հուսեյնը փնտրում է որդուն, ով անհետացել է 2012 թվականին. «Ես օրերով այստեղ եմ, քնում եմ բանտի դիմաց, սպասում եմ, որ տեսնեմ նրան: Ինձ ասացին, որ նրան պահում են գետնի տակ, ես դեռ սպասում եմ, գլուխս ցավում է, ոտքերս ցավում են, չեմ կարող քայլել այլևս»։

Your browser doesn’t support HTML5

«Սեդնայա» բանտում հարազատները որոնում են տասնյակ հազարավոր անհայտ կորածների

Սեդնայայի ներսում օդը ծանր է։ Փրկարար խմբերն անխոնջ աշխատում են մութ, քանդված միջանցքներում։ Զինված զինյալներն ու հուսահատ ընտանիքները շարժվում են միայն իրենց հեռախոսի լույսերով։

Թուրքական թիմերը փորում են բետոնը՝ հույս ունենալով հայտնաբերել ողջ մնացածներին կամ մարդկանց մնացորդներ:

Թուրքական փրկարարական թիմի ղեկավար Մահմուդ Կոմերթի խոսքով՝ գտել են պաշտոնական արձանագրություններ՝ ստորագրված բանտի մենեջերի կողմից, որոնք վկայում են, որ բանտում 137000 բանտարկյալ կար։ Սակայն տեղեկատվության մեծ մասը ոչնչացվել է: Եվ այժմ հստակ թվեր չունեն:

Մի քանի կիլոմետր այն կողմ որոնողական աշխատանքները շարունակվում են Դամասկոսի հիվանդանոցում։

Անճանաչելի մարմինների լուսանկարները կախված են պատերին՝ սպասելով, որ ընտանիքները կճանաչեն իրենց:

Դամասկոսից հյուսիս գտնվող Սեդնայա բանտը շարունակում է մնալ սարսափի և բռնաճնշումների խորհրդանիշ: