Մասնավոր օդանավերից օգտվող գերհարուստները հարյուրավոր անգամներ ավելի շատ են աղտոտում շրջակա միջավայրը, քան սովորական մարդիկ. հետազոտություն

Your browser doesn’t support HTML5

Շվեդիայի Լիննեուս համալսարանի հետազոտության համաձայն՝ մասնավոր օդանավերից ածխածնի արտանետումները նախորդ հինգ տարիներին աճել են 46%-ով։ Նման թվերը ընդգծում են աճող բնապահպանական խնդիրները՝ կապված մասնավոր ավիացիայի և հատկապես՝ գերհարուստ մարդկանց քմահաճ թռիչքների հետ։