«Վրացական երազանքը», իրականում, չէր ցանկանում ստանալ ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակը». վերլուծաբան

Թբիլիսի

Եթե պտտվեք այսօրվա Թբիլիսիով, թերևս, ամենից տարածված կարծիքն է, որ վրաց ժողովրդին իշխանությունները պարզապես ստել են՝ մինչ ընտրությունները խոսելով դեպի Եվրոպա ընթացքը շարունակելու մասին, իսկ ընտրություններից հետո հրաժարվելով այդ ուղուց։

Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆիի այս կարծիքը շարունակում է՝ Ուկրաինայի բանակցություններում Միացյալ Նահանգների հատուկ նախկին ներկայացուցիչ Քուրթ Դուգլասը՝ պնդելով, թե տեղի ունեցածը պարզապես նշանակում է «մոլորեցնել վրաց ժողովրդին»:

«Գրեթե ողջ քարոզարշավի ժամանակ [իշխող]«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում էր, թե շարունակելու են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի քաղաքականությունը, և կարելի է ասել, որ սա պատճառներից մեկն էր, որի շնորհիվ նրանք այսքան ձայն հավաքեցին, չնայած կեղծիքների մասին բազմաթիվ հրապարակումներին: Այսքանից հետո դուրս գալ ու հայտարել, որ չեն շարունակելու [եվրոպական] ինտեգրումը ու միաժամանակ հայտարարել, որ Եվրոպական Միությունը պետք է դեպի Վրաստան շարժվի և ոչ հակառակը՝ [նշանակում է] մոլորեցնել վրաց ժողովրդին»,- պնդում է նախկին դեսպանը:

Մեկ այլ վերլուծաբան՝ Ջորջ Բուշի անվան ինստիտուտի ներկայացուցիչ Դևիդ Կրամերի կարծիքով՝ Եվրամիությունից հեռանալու ճանաապարհը Վրաստանի իշխանություններն ավելի բաղ էին բռնել, իսկ Վրաստանի վարչապետն այն պարզապես պաշտոնական դարձրեց:

Your browser doesn’t support HTML5

«Վրացական երազանքը», իրականում, չէր ցանկանում ստանալ ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակը». վերլուծաբան

«Սա գալիք է հիմնավորելու ավելի վաղ արված մեր ենթադրությունները, որ «Վրացական երազանքն», իրականում, չէր ցանկանում ստանալ ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակը, որը նրանց շնորհվեց անցած տարի: Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովի առաջարկից հետո շնորհում է այդ կարգավիճակը՝ հավաստիացնելով, որ երկիրը պատրաստ է միանալ ԵՄ-ին: Ավելին նրանք ցանկանում էին, որ այդ թեկնածությունը մերժվեր և հետո նրանք այդ ամենը ներկայացնեին իրենց ժողովրդին՝ մատնացույց անելով Եվրոպական միությանը»:

Ըստ վերլուծաբանի՝ ստեղծված իրավիճակի համար «Վրացական Երազանք»-ը մեղադրանքների սլաքը դեպի Արևմուտք է ուղղում, սակայն ստեղծվածի պատասխանատուն հենց ինքն է:

«Այս ամենը իհարկե բողոքի ալիք բարձրացրեց ընդդիմադիր ճակատում, ավելացավ երկրի նոր նախագահի ընտրությունը, ով, կարելի է ասել, ակնհայտ ռուսամետ է և գտնվում է Մոսկվայի գրպանում: Մեր ունեցած ամենամեծ գործիքը սահմանափակումներն են: ԱՄՆ-ն ավելի քան 6,5 միլիարդ դոլլարի ներդրում է կատարել Վրաստանում նախորդ երեսուն տարիներինմ և դա անսահմանափակ հնարավորություն ու ազդեցություն է մեզ տալիս: Իհարկե, վրաց ժողովրդի ընտրությունն է, թե ինչ ուղղություն պետք է ընտրչի Վրաստանը, բայց ԱՄՆ-ն պետք է կանգնի նրանց կողքին, ովքեր իրենց ապագան տեսնում են Արևմուտքի հետ՝ հեռու Ռուսաստանից: Ռուսաստսանն արդեն իսկ օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը: Հիմա «Վրացական երազանքի» միջոցով Ռուսասաստանն իր սև գործն է անում Վրաստանում: Եվ հենց այդ կուսակցության առաջին դեմքերը պետք է պատժամիջոցների ենթարկվեն ԱՄՆ-ի կողմից: Եթե մենք դա անեինք մինչև ընտրությունները, ցույց կտայինք, որ չենք ընդունում նրանց գործելաոճը: Այսքանից հետո, եթե պատժամիջոցներ չկիրառենք Իվանիշվիլիի և Կոբախիձերի նկատմամբ, պետք է պարզապես հավաքենք մեր դեսպանությունը ու հեռանանք [Վրաստանից]»,- ասում է Դևիդ Կրամերը:

ԱՄՆ պետքարտուղարության սահմանափակումների համակարգման վարչության նախկին ներկայացուցիչ Դենիել Ֆրիդի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի ելքն անորոշ է, ամեն ինչ կախված է վրաց ժողովրդից, չնայած, ըստ վերլուծաբանի, պուտինյան ազդեցության մեխանիզմը ակտիվացել է Վրաստանում՝ փորձելով այն հեռացնել Եվրոպական Միությունից:

«ԱՄՆ-ն կարող է աջակցել վրաց ժողովրդին, ճնշել [Վրաստանի] ղեկավարությանը՝ հարգելու ժողովրդավարական արժեքները: Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ-ն սահմանափակումներ է նախապատրաստել: Իհարկե, դրանք դեռ չեն կիրառվել, բայց կարծում եմ՝ այս վարչակազմը կարող է այդ անել մինչ հեռանալը: Գալիք վարչակազմի վերաբերյալ դեռ կսրծիք չունեմ, քանի որ դեռ չգիտեմ, թե Թրամփի վարչակազմը ինչ մոտեցում կորդեգրի Վրաստանի նկատմամբ»,- նշում է Ֆրիդը:

«Հիմա կարևոր է, որ նոր վարչակազմը՝ հստակեցնի, որ չենք փոխելու մեր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Այլ բան չենք կարող անել, քան շարունակել մեր սկզբունքային մոտեցումն այս հարցում»,- ասում է Վրաստսնում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Սպենսեր Յալովիչը:

«Ցավ ենք ապրում և մտահոգված ենք ցուցարարների դեմ կիրառվող ապօրինի գործողությունների պատճառով: Տեղյակ ենք, որ լրագրողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու ավելի քան երեսուն դեպք է տեղի ունեցել» ,- իր հերթին նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Մարի Ստրութերսը՝ պնդելով, թե տեղի ունեցածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: