30 տարուց ավելի Ռուսաստանում ապրելուց հետո՝ վերադարձ հայրենի գյուղ

Your browser doesn’t support HTML5

«Մեկ մարդը կարող է շատ մեծ բան փոխել»,- ասում է Տավուշի մարզի Տավուշ սահմանամերձ գյուղից Գնել Մարտիրոսյանը, որը 30 տարի ապրել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, բայց սպորտսմենի ինքնասիրությունը թույլ չի տվել, որ իր դուստրը՝ ըմբշմարտի բազմակի չեմպիոն աղջիկը, հանդես գա Ռուսաստանի դրոշի ներքո։