Շարունակվում է անչափահաս միգրանտների հոսքը ԱՄՆ

Գվատեմալայից մի միգրանտ երեխային ջուր է տալիս խմելու Արիզոնա նահանգի Յումա քաղաքում, ԱՄՆ-Մեքսիկա սահմանին իշխանություններին հանձնվելուց հետո:

Հարավային Տեխասը շարունակում է մնալ գլխավոր ուղղություններից մեկը մինչև 18 տարեկան միգրանտների համար, ովքեր շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ՝ առանց փաստաթղթերի կամ առանց չափահաս ուղեկիցների: Թեև նախորդ ամիսներին նկատվել է ամերիկյան սահմանն անօրինական հատողների թվի նվազում:

2024 թվականի ընթացքում ԱՄՆ սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել են ավելի ավելի քան 110 հազար անչափահաս ապօրինի միգրանտներ, որոնք փորձում էին մուտք գործել Միացյալ Նահանգներ առանց չափահաս ուղեկիցների։

ԱՄՆ Սահմանապահ ծառայության խոսնակ Քրիստինա Սմոլվուդի փոխանցմամբ՝ ամերիկյան պետական մարմինների կողմից անչափահասները անհրաժեշտ է խնամք են ստանում՝ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն, որից հետո նրանց տեղափոխում են վերականգնողական կենտրոններ:

2024 թվականին ձերբակալված, առանց չափահաս ուղեկցողների անչափահաս ապօինի միգրանտների կեսից ավելին հայտնաբերվել է հարավային Տեխասում: Երկրորդ տեղում Արիզոնան է, երրորդում՝ Կալիֆոռնիան։

Թեև սահմանամերձ գոտում ձերբակալված նման անչափահասների թիվը նվազել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ հրատապ։

Your browser doesn’t support HTML5

Շարունակվում է անչափահաս միգրանտների հոսքը ԱՄՆ

«Սենդա դե Վիդա» անունը կրող և միգրանտների համար նախատեսված ապաստարանների տնօրեն Հեկտոր Սիլվան անհանգստացած է՝ նման ճամփորդության ժամանակ անչափահասներին լուրջ վտանգներ են սպառնում:

«Հասկանում եմ, որ առկա են բազմաթիվ հանգամանքներ և իրավիճակներ, բայց մի՛ լքեք երեխային: Մի՛ լքեք ձեր որդուն կամ դստերը»,- ասում է Սիլվան:

Որոշ ծնողներ պարզապես ուղարկում են իրենց երեխաներին ԱՄՆ, մյուսները՝ փորձում են ուղեկցել իրնց զավակներին վտանգներով լի այդ ճանապարհորդության ժամանակ, շատերը բաժանվում են Մեքսիկայում՝ չնախատեսված հանգամանքների պատճառով:

«Պատկերացրեք մի գաղթական ընտանիքի առևանգել են, կամ թողել առանց դրամի, զրկել ամեն ինչից։ Նրանք էլ որոշել մնալ սահմանի մոտ»,- շարունակում է Սիլվան՝ հավելելով, թե նման իրավիճակներում ծնողները երբեմն դրդում են իրենց երեխաներին միայնակ անցնել ԱՄՆ սահմանը, չնայած վտանգներին:

Միացյալ Նահագների Սահմանապահ ծառայությունը զգուշացնում է լուրջ վտագների մասին։ Օրինակ, այս հոկտեմբերի վերջին ծառայության աշխատակիցները հայտնաբերել ու փրկել էին չորս երեխաների, որոնց մաքսանենգ-հանցագործները թողել էին միայնակ Ռիո Գրանդե գետի վրա՝ լաստանավում:

«Ռիսկի մի՛ դիմեք: Փոխարենը օրինական կերպով օգտվեք CBP One հավելվածից՝ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար»,- նշում է Քրիստինա Սմոլվուդը:

Հայտնի է, որ ԱՄՆ օրինական մուտք գործելու չափանիշներին ոչ բոլոր միգրանտներն են համապատասխանում: