Զելենսկին շնորհավորել է Թրամփին՝ ընտրություններում նրա հաղթանակն անվանելով «տպավորիչ»

Զելենսկին ու Թրամփը հանդիպել են Նյու Յորքում, 27 սեպտեմբերի, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիններից էր, ով շնորհավորեց ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին: Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներում, սակայն, բազմաթիվ էին մտահոգված ուկրաինացիները, որոնց կարծիքով Թրամփը կարող է կատարել իր նախընտրական խոստումը և ավարտել պատերազմը՝ ստիպելով Կիևին զիջումների գնալ Մոսկվային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած նրա հաղթանակն անվանելով «տպավորիչ»։ Զելենսկին նաև բարձր է գանահատել Թրամփի մոտեցումը՝ «ուժի միջոցով խաղաղության» հասնելու վերաբերյալ։

Կիևի փողոցներում մարդիկ տարբեր արձագանք ունենին Դոնալդ Թրամփի հաղթանակին։

«Նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Նա կարող է շարունակել Բայդենի վարչակազմի քաղաքականությունը, կարող է լինել թե՛ վատը, թե՛ լավը»,- ասում է Կիևի բնակիչ Միխայլոն։

«Նա ասաց, որ պատերազմը կավարտվի 24 ժամում, երբ դառնա նախագահ։ Դե՛, տեսնենք»,- նշում է Կիևի մեկ այլ բնակիչ Միրոսլավան։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ են սպասում ուկրաինացիները Թրամփի նոր նախագահությունից. հայացք Կիևից

Քաղաքական վերլուծաբան Վոլոդիմիր Ֆեսենկոնի կարծիքով՝ ուկրաինական հասարակության վերաբերմունքը Թրամփի նկատմամբ արտապատկերում է այն մոտեցումները, որ կան Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։

«Հասարակության մի մասը կողմ է շարունակել դիմադրությունը ռուսական ագրեսիային դեմ, քան ի դեռ հնարավոր չէ հասնել արդար խաղաղության, և նրանք ցանկացած զիջում Ռուսաստանին համարում են անարդար։ Մյուս մասը կողմ է սկսել բանակցությունները»,- ասում է Ֆեսենկոն։

Թերևս, նորություն չէ, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, ուկրաինացիների շրջանում միայն ավելացրել է անորոշությունը, թե հետայսու ինչ քաղաքականություն է վարելու ամերիկյան վարչակազմը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում։

Բազմաթիվ ուկրաինացիներ մտահոգ են՝ արդյո՞ք իրենց չեն ստիպի որևէ գնով համաձայնության գալ Կրեմլի հետ՝ զիջելով տարածքներ և հրաժարվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից։

Մյուս կողմից՝ ռազմաճակատում ռուսական ուժերի դանդաղ, բայց չմարող առաջխաղացման ֆոնին՝ Թրամփի ընտրությունը հույս է արթնացնում, որ Արևմուտքը կդիմի ավելի վճռական գործողությունների երկարատև պատերազմին վերջ դնելու համար։