Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Դոնալդ Թրամփ

Առայժմ ընտրություններում Թրամփի հաղթանակը հաստատել է միայն Fox News-ը, սակայն Փենսիլվանիայում նրա հաղթանակի մասին արդեն գրել են բազմաթիվ լրատվակա գործակալություններ և ամերիկյան առաջատար լրատվամիջոցներ

Դոնալդ Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսեց, որ նա կհաղթի Քամալա Հարիսին:

«Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր մանդատ է տվել», - ասաց նա չորեքշաբթի գիշերը Փալմ Բիչ շրջանում հավաքված իր կողմանիցներին:

Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրություններում իր հաղթանակը «կօգնի այս երկրի ապաքինմանը»: Նա խոստացել է, որ «չի հանգստանա, քանի դեռ մենք չենք կառուցել ուժեղ, ապահով և բարգավաճ Ամերիկա»։

Թրամփն ասել է, որ ժամանակն է «միավորվելու» ողջ երկիրը։

«Ժամանակն է հետ թողնել վերջին չորս տարիների պառակտումները», - ասաց նախկին նախագահը համախոհներին: -Միավորվելու ժամանակն է... Մենք պետք է առաջին տեղում դնենք մեր երկիրը, թեկուզ որոշակի ժամանակահատվածում։ Մենք պետք է ամեն ինչ շտկենք»:

CNN-ը հայտնել է, որ Թրամփին անհրաժեշտ է ընդամենը չորս ընտրական ձայն՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար: CNN-ը դեռ պետք է հայտարարի նախկին նախագահի հաղթանակի մասին, իսկ մի քանի նահանգներում ձայները դեռ հաշվում են։

Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում իր կողմնաիցնեչրի հավաքին Թրամփը խոստացավ ամերիկացիներին, որ «ամեն օր կպայքարի» նրանց համար և կսկսի «ոսկե դարաշրջան Ամերիկայի համար»:

Թրամփին միացել են նրա ընտանիքն ու տիկինը՝ Մելանիան, ինչպես նաև նրա փոխնախագահի թեկնածու Ջեյդի Վենսը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Այլ լրատվամիջոցներ դեռ չեն հայտարարել Թրամփի հաղթանաի մասին, բայց նրա հաղթանակն անխուսափելի է դառնում այն բանից հետո, երբ նա հաղթեց Փենսիլվանիայում, Հյուսիսային Քարոլինայում և Ջորջիայում՝ առաջ լինելով նաև մյուս չորս տատանվող նահանգներում, հայտնում է Edison Research-ը:

CNN-ը կանխատեսում էր Թրամփի հաղթանակը Փենսիլվանիայում, Ջորջիայում և Հյուսիսային Քարոլինայում: Քվեարկությունը շարունակվում է մի քանի առանցքային նահանգներում։

Associated Press-ի տվյալներով, որը նույնպես հայտնել է Փենսիլվանիայում Թրամփի հաղթանակի մասին, նախկին նախագահը 175 հազար ավել ձայն է հավաքել նահանգում։ Թրամփը կրճատել է իր առավելությունը Հարիսից Ֆիլադելֆիայում և նրա արվարձաններում և մեծացրել իր ձայները նահանգի այլ շրջաններում՝ համեմատած 2020 թվականի ընտրությունների հետ, երբ նա պարտվեց Ջո Բայդենին Փենսիլվանիայի գրեթե բոլոր շրջաններում:

Քամալա Հարիսը ելույթով հանդեսս չի եկել Հովարդի համալսարանում հավաքված իր կողմնակիցների առջև։ Նրա նախընտրական շտաբի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը կեսգիշերից հետո կարճ խոսքով դիմեց իր կողմնակիցներին՝ ասելով, որ Հարիսը հրապարակայնորեն կխոսի չորեքշաբթի օրը: