Ջորջիա նահանգի առանցքային շրջաններից մեկում հաշվում են քվեաթերթիկները

Ջորջիա նահանգի Գվինեթ շրջան

Ջորջիա նահանգի Գվինեթ շրջանում ընտրությունների ամբողջական արդյունքները հրապարակվելու են երեքշաբթի երեկոյան, և Միացյալ Նահանգների հարավ-արևելքում գտնվող ու էթնիկ առումով բազմազան այդ շրջանի արդյունքների մասին կտեղեկանանք փոքր ինչ շուտ, քան մյուսների վերաբերյալ։

Տատանվող նահանգի համարում ունեցող Ջորջիա նահանգի Գվինեթ շրջանում սկսել են հաշվել փոստով և վաղաժամ քվերակության արդյունքները։

Տեղի ընտրական հանձնաժողովների աշխատակիցները նախապես սկանավորում են մի քանի հարյուր հազար քվեաթերթիկներ, որոնց արդյունքները կհրապարակվեն այն պահին, երբ ընտրատեղամասերը փակվեն։

Your browser doesn’t support HTML5

Ջորջիա նահանգի առանցքային շրջաններից մեկում հաշվում են քվեաթերթիկները

Գվինեթ շրջանում ընտրությունների գծով տեսուչ Զաք Մանիֆոլդը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, թե արդեն մշակված քվեաթերթիկների մոտ 70%-ի արդյունքների մասին հայտնի կդառնա առաջին ժամվա ընթացքում:

«Մեր առաջին տեղամասի արդյունքները, սովորաբար, գալիս են 20:30-ի սահմաններում` կախված այն բանից, թե ժամը 19-ին որքան հերթ կա։ Ունենք 156 տեղամաս, և վերջինի տվյալները սկսում են գալ 23:30-ից մինչև կեսգիշեր»,- ասում է Մանիֆոլդը։

Գվինեթ շրջանն առանձնանում է իր բազմազանությամբ, որտեղ որևէ էթնիկ խումբ չի կազմում ընդհանուր բնակչության մեկ երրորդից ավելին:

«Ունենք շատ մեծ իսպանախոս, ասիական ծագմամբ, սևամորթ բնակչություն: Կարծում եմ՝ Գվինեթի արդյուների կարևորության պատճառներից մեկն էլ այն է, որ այս շրջանը շատ նման է ժամանակակից Ամերիկային»,- հավելում է Զաք Մանիֆոլդը:

Չորս տարի առաջ այս շրջանում դեմոկրատ Ջո Բայդենի ստացած մեծ առավելությունը օգնեց նրան նվազագույն հաշվով հաղթել ողջ նահանգում և ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ պարտության մատնելով հանրապետական Դոնալդ Թրամփին:

Գվինեթ շրջանը 1980-ից 2012 թվականներին ամեն տարի քվեարկել է հանրապետականների օգտին, բայց 2016-ին քվեարկեց դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին, թեև Ջորջիա նահանգում այդ տարի հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը, ինչը կարևոր էր ԱՄՆ-ում ընտրություններում հաղթելու առումով: