Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդում է կեղծ լուրեր պարունաող տեսահոլովակի շրջանառության մասին: Հաղորդվում է, որ տեսանյութը պարունակում է կոչ ընտրողներին քվեարկել հեռակա կարգով՝ ընտրատեղամասերում ենթադրաբար բարձր ահաբեկչական սպառնալիքի պատճառով:
ՀԴԲ-ն շեշտում է, որ տեսանյութը կեղծ է և խեղաթյուրում է իրականությունը ընտրատեղամասերում անվտանգության մասին:
Իրականությանը չի համապատասխանում նաև ՀԴԲ-ի կեղծված մամուլի հաղորդագրության մեկ այլ տեսանյութ, որտեղ ասվում է, որ մի քանի կարևոր նահանգների բանտերի պաշտոնյաներ կեղծել են բանտարկյալների ձայները և համաձայնության են եկել քաղաքական կուսակցության հետ:
ՀԴԲ-ն չի նշել, թե կոնկրետ ով է պատասխանատու այս տեսանյութերի ստեղծման համար: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գործակալությունը մեղադրել է ռուսական շրջանակներին մի շարք կեղծված առցանց գրառումների և տեսանյութերի համար, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների ավելի լայն ապատեղեկատվական արշավի մաս են կազմում: