ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հրադադարը Լիբանանում կարող է օգնել դադարեցնել Գազայի հակամարտությունը
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կոչ է արել Իսրայելի և Լիբանանի միջև 21-օրյա հրադադար հաստատել՝ երկրորդելով մի շարք երկրների ղեկավարների հորդորին զինադադարի հաստատման մասին։ Օսթինը նշել է, թե նման քայլը նաև հնարավորություն կտա «գործարք կնքել և կյանքի կոչել Գազայում հրադադարի հաստատումը»։