ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն՝ Քամալա Հարիսը Ֆիլադելֆիայում, որտեղ հռչակվել է ԱՄՆ անկախությունը, ներկայացրել է երկրի փոխնախագահի իր թեկնածուին՝ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին:
«Թիմը և ես ուղերձ ունենք Թրամփին և մյուսներին, ովքեր ցանկանում են սահմանափակել մեր հիմնարար ազատությունները, մենք չենք նահանջի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:
Նախկինում ավագ դպրոցի ուսուցիչ և ֆուտբոլային մարզիչ Թիմ Ուոլցը անդրադարձել է հանրապետականներին․ «Դուք գիտեք։ Զգում եք: Այդ տղաները սոսկալի են և դժոխքի նման տարօրինակ: Դա այն է, ինչ դուք տեսնում եք»:
Դեմոկրատների մի մասի խոսքով, Ուոլցը կարող է նպաստել, որ տատանվող նահանգները քվերակեն հօգուտ Քամալա Հարիսի:
«Կարծում եմ, որ Թիմ Ուոլցն իսկապես խոսում է այդ ընտրողների հետ»,- ասել է վերլուծաբան Դեն Լադիզը:
Ընդամենը ժամեր առաջ քաղաքի մյուս մասում ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսն էր հանրահավաք անցկացնում:
Your browser doesn’t support HTML5
«Թիմ Ուոլցը եղել է Միացյալ Նահանգների ամենից ծայրահեղ ձախ, արմատական իշխանավորներից մեկը»,- ասել է Վենսը:
Հանրապետական գործիչը քննադատել է դեմոկրատներին՝ ներգաղթի, ֆենտանիլի դեմ պայքարի և տնտեսական խնդիրների պատճառով՝ ամերիկյան արժեթղթերի շուկայում նախօերին տեղի ունեցած լուրջ անկումը անվանելով «Քամալայի ձախողում»:
Ուեյն Իսթմանը, ով դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, ասում է․ «Անսովոր է տեսնել մի քաղաքական գործչի, ով գրող է։ Ուստի, հետաքրքրված եմ Վենսով»:
Մոտ երեք ամսից ամերիկացիները որոշելու են, թե ով է ղեկավարելու իրենց երկիրը։
Դեմոկրատների թեկնածուները՝ Հարիսն ու Ուոլցը հաջորդ օրերին այցելելու են Վիսքոնսին, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Արիզոնա և Նևադա նահանգներ: