Նախորդ օրերին անհետացել են ռուսաստանյան կալանավայրերում պահվող քաղբանտարկյալները

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի բանտերում գտնվող առնվազն յոթ քաղբանտարկյալներ տարվել են անհայտ ուղղությամբ՝ պնդում են իրավապաշտպանները։ «Ամերիկայի ձայնի» հետ զրուցած ռուսաստանցի իրավապաշտպաններն անհանգստացած էին՝ կալանավայրերում «անհետ կորել» են մի շարք քաղբանտարկյալներ, և այդ առնչությամբ պաշտոնական բացատրություն չկա։