Փարիզն այս օրերին այն քաղաքը չէ, որին ծանոթ են զբոսաշրջիկներն ու բնիկները։ Ֆրանսիայի մայրաքաղաքի հիմնական մասերը ժամանակավորապես փակ են՝ բացառությամբ հատուկ անցագրեր ունեցողների համար:
Փարիզում այս տարի անցկացվող ամառային օլիմպիական խաղերին սպասվում է մոտ 15 միլիոն այցելու, պետք է ժամանեն ավելի քան 10 հազար մարզիկներ, իսկ բազմաթիվ փարիզցիներ․․․ արդեն մեկնել են արձակուրդ։
Կազմակերպիչները վստահ են՝ 23-րդ օլիմպիական խաղերն անմոռանալի կլինեն: Նրանք խոստացել են անցկացնել էկոլոգիական առումով ամենից մաքուր խաղերը, և առաջին անգամն է, որ բացման արարողություն անցկացվեց մարզադաշտից դուրս․ այն՝ Փարիզով հոսող Սեն գետի ափին էր։
«Սկզբում թվում էր, թե այն խելահեղ, ոչ այնքան լուրջ գաղափար է։ Բայց որոշեցինք, որ ճի՛շտ պահն է այդ խելահեղ գաղափարն կյանքի կոչելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Փարիզի փոխքաղաքապետ Լամիա Էլ Աարաջեն ասել է, որ քաղաքը տարիներ շարունակ պատրաստվել է այս խաղերին։
Բայց անցած ժամանակը զերծ չէր խնդիրներից, իսկ ընդամենը շաբաթներ առաջ երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Your browser doesn’t support HTML5
Ի սկզբանե պարզ չէր՝ արդյո՞ք Սենում կարելի է անցկացնել լողի մրցումներ։ Գետը մաքրելուն ուղղեցին մոտ 1,5 միլիարդ դոլար, և անցած շաբաթ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողաց Սենում՝ ապացուցելով, որ այն մաքուր է։
Մտավախություն կար նաև քովիդի կրկնվելու առումով։
Առկա է նաև անվտանգության ապահովման խնդիր։ Տասնյակ հազարավոր անվտանգության ուժեր են հսկում են Փարիզը, թեև արդեն իսկ գրանցվել են որոշ միջադեպեր։
Միջազգային իրավիճակը ևս լարված է․ խոսքը նախևառաջ ուկրաինական պատերազմի ու Գազայի հակամարտության մասին է։
Հնարավոր է, վերը նկարագրվածն է պատճառը, որ ֆրանսիաները տարբեր մոտեցումներ ունեն օլիմպիական խաղերին։
Մոնտենի ինստիտուտի վերլուծաբան Բլանշ Լերիդոնն ասում է, որ որոշ մարդիկ ավելի շատ մտահոգված են՝ արդյո՞ք անվտանգության առումով խնդիրներ չեն լինի, թեև մի զգալի մասն էլ, անշուշտ, ոգևորված է խաղերով. «Բայց Փարիզում մեծամասնությունը անտարբեր է կամ զայրացած՝ սահմանափակումների պատճառով»:
Ժուկո Իստոլայնենն ասում է, թե հպարտ է, որ խաղերն ի՛ր քաղաքում են: Փարիզի իշխանությունները երկար ժամանակ էին պայքարում դրանք անցկացնելու համար:
Ինչևէ, կազմակերպիչները հույս ունեն, որ, ի վերջո, եղանակը նույնպես իրենց կողմից կլինի, և խաղերը կանցնեն անխոչընդոտ: