Հայաստանում մեկնարկեցին «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Your browser doesn’t support HTML5

Այսօր հուլիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Դրանցում ներգրավված են Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերը և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: