«Ստեփանակերտում տան դուռը փակեցի, խաչակնքեցի, ասեցի՝ աստված, պահիր մեր տունը»․ տեղահանված կին

Your browser doesn’t support HTML5

Մարինե Սարգսյանցը հույս ունի, որ մի օր՝ ինչ-որ հրաշքով, կասեն՝ գնացեք հետ՝ ձեր տուն։ Բայց, որպես հավատացյալ ու մկրտված մարդ, նա աստծուն շնորհակալ է նաև ողջ ու առողջ երեխաների հետ Հայաստան հասնելու համար։ Այս ընտանիքը որոշել է, մնալու են Սյունիքի մարզում, քանի դեռ հետ գնալու հնարավորություն չկա։