ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, մեղավոր է ճանաչվել թմրանյութերից ունեցած կախվածության ժամանակ ատրճանակ ձեռք բերելու համար

Your browser doesn’t support HTML5

Ամերիկայում զենքի նկատմամբ վերահսկողության հարցը սուր բանավեճ առաջացնողներից է։ Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է արգելել հարձակողական տեսակի զենքերի վաճառքը։ Դոնալդ Թրամփն այլ դիրքորոշում ունի, թե նման քայլն ուղղակի ոտնահարում է մարդկանց՝ զենք ունենալու սահմանադրական իրավունքը։