Մատուցողից սեփական սրճարան. Մի կնոջ պատմություն
Your browser doesn’t support HTML5
Անիին կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում գտնվող Մոկա Փոթ սրճարանում՝ տիրամիսու պատրաստելիս, մատուցելիս կամ հյուրերի հետ շփվելիս։ Քսան տարի ռեստորանային ոլորտում նա անցել է գրեթե բոլոր հաստիքներով, ինչի շնորհիվ ավելի լավ է հասկանում աշխատակիցներին։