Երբ լսում ես աչքերով․ խուլերի աշխարհն ու ուսուցիչ Զուբեյդան. Մի կնոջ պատմություն

Your browser doesn’t support HTML5

Զուբեյդա Մելիքյանը հայերեն ժեստերի լեզվի առաջին ուսուցիչն է։ Ժեստերի լեզուն սովորել է մանկուց, քանի որ ծնողները խուլ են եղել: Նա դարձել է կամուրջ խուլերի ու լսողների աշխարհների միջև։ Մարդկանց կարծրատիպերը մի շարք դժվարություններ են ստեղծել նրա կյանքում, սակայն Զուբեյդան չի դադարել պայքարել։