Կիրանց գյուղի փակված ճանապարհին մարդկանց հոսքը ակտիվանում է, ասում են շարժման առաջնորդները
Your browser doesn’t support HTML5
Կիրանց գյուղով անցնող դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհը փակ է սահմանազատման աշխատանքների դեմ արտահայտվող և բողոքի ակցիաներ անող մարդկանց կողմից՝ արդեն 13 օր։ Ճանապարհը փակված է մեքենաներով, տեղադրված են վրաններ, մարդկանց հոսքն օրվա ընթացքում չի դադարել։