Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Բայդենը հանդիպել է Իրաքի վարչապետին
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իրաքի վարչապետի հանդիպումը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Իսրայելին հասցված իրանական հարվածի պատճառով։ Անցած շաբաթ օրը Թեհրանը մոտ 300 անօդաչուների և հրթիռների կիրառմամբ գրոհեց հրեական պետությունը՝ փաստորեն, օգտագործելով Իրաքի օդային տարածքը։