«Հերթական անգամ ՌԴ իրավապահները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողություններ են իրականացնում»․ իրավապաշտպան

Your browser doesn’t support HTML5

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։