Այսօր` ապրիլի 5-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
USAID-ի հայկական գրասենյաի հաղորդմամբ` կողմերը քննարկել են Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, բարեկեցությանն ու ժողովրդավարությանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում գտնվող տեղահանված անձանց և փախստականներին։
X հարթակում կատարած գրառման մեջ այս առիթով USAID ղեկավար Սամանթա Փաուերը գրել է. «Այսօր հանդիպել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու համար մեր կառավարությունների գործընկերությունը, թե ինչպես կարող ենք միասին աշխատել՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի տնտեսությունը, աջակցելու նրանց էներգետիկ անվտանգությանը և առաջ մղելու երկրի դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական ձեռքբերումները»,- ասված է Սամանթա Փաուերի գրառման մեջ: