Հրապարակված զեկույցի համաձայն, մատակարարման բարդ շղթաները դժվարացնում են հարստացված ուրանի համաշխարհային շուկայից Մոսկվային դուրս մղելը։
Your browser doesn’t support HTML5
Բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի հրապարակման համաձայն, արևմտյան բազմաթիվ երկրների ատոմակայաններ դեռ օգտագործում են ռուսական միջուկային վառելիք՝ չնայած Կրեմլի հետ տնտեսական կապերը խզելու ջանքերին։