Կիրակի օրը Բեռլինի փողոցներում ռուս ընդդիմադիր նախկին առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, միացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիային։
Նա քայլում էր հայրենակից ռուսների հետ, ովքեր հերթ էին կանգնել Գերմանիայի մայրաքաղաքում երկրի դեսպանատան մոտ՝ քվերակելու, թե ով է ղեկավարելու երկիրը հաջորդ վեց տարիներին:
Ռուսաստանում Նավալնիի կողմնակիցները կոչ են արել կեսօրյա բողոքի ակցիա անցկացնել քվեարկության երրորդ և վերջին օրը՝ այդպիսով ցույց տալով իրենց դժգոհությունը Պուտինի պաշտոնավարությունից:
Ռուսաստանից դուրս ռուսները կիլոմետրերով հերթ էին կանգնել նաև Թել Ավիվում քվերակելու համար։
Նույն տեսարանն էր նաև Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ:
Your browser doesn’t support HTML5
«Ամերիկայի ձայնը» ֆիքսել է այն պահը, երբ մոտակայքում մի կին այրել է իր ռուսական անձնագիրը։
Գրեթե կանխորոշված էր, որ Պուտինը կհաղթի իր հինգերորդ ընտրությւոններում, երբ նրա ընդդիմության մեծ մասը աքսորված, բանտարկված կամ Նավալնիի դեպքում մահացած են:
Կրեմլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Պուտինը քվեարկում առցանց։
Սակայն ամբողջ երկրի ընտրատեղամասերում քաղաքացիական անհնազանդությունը համընկավ քաղաքացիական պարտքի հետ:
Շատերը կեղտոտել են քվեաթերթիկները՝ թանաք լցնելով քվեատուփերի մեջ՝ փորձելով ձայները անընթեռնելի դարձնել:
Սվերդլովսկի շրջանի մեկ այլ տեղամասում քվեատուփ է հրկիզվել։
Սանկտ Պետերբուրգում գտնվելու ժամանակ մի կին Մոլոտովի կոկտեյլ է նետել ընտրատեղամասի վրա։
2024 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին քվեարկել են նաև անօրինական կերպով բռնակցված Ղրիմի բնակիչները:
Ուկրաինացի պաշտոնյաները դա կեղծիք են որակել:
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան ասել է.
«Ընտրությունների անցկացումը մեկ այլ ՄԱԿ-ի անդամ պետության տարածքում առանց նրա համաձայնության ակնհայտ անտեսում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Նման ընտրությունները միջազգային իրավունքի համաձայն չունեն վավերականություն»:
Եվ մինչ մոսկովյան ընտրատեղամասի մի խումբ ընտրողներ ասում էին, որ ցանկանում են ղեկավարության նոր դեմքեր, մյուսներն ասում են, որ գոհ են Պուտինից և ցանկանում են, որ Ռուսաստանը պահպանի իր ընթացքը: