«Այսպիսի մեմորիալը պետք է առնվազն ավելի երկար մնար իր տեղում»․ ռուսաստանցիները վերականգնեցին Նավալնիի հիշատակի անկյունը

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին ստեղծված ինքնաբուխ մեմորիալը, որն իրենից ներկայացնում էր Երևանում ՌԴ դեսպանատան հանդիպակաց այգու պարսպի երկայնքով՝ ծաղիկների, նկարների և պաստառների պատ, անցած գիշեր ժամը երեքին տեղում էր, բայց հետո ինչ-որ մարդիկ եկել են ու մաքրել տարածքը։