Մարսի վրա հայտնաբերվել են սառույցի ստորգետնյա հսկայական պաշարներ

Your browser doesn’t support HTML5

Եվրոպացի գիտնականները հաստատել են Մարսի վրա սառույցի ստորգետնյա հսկայական պաշարների գոյությունը՝ նշելով, թե հալչելու դեպքում սառույցի այդ քանակությունը բավարար է ամբողջ մոլորակը մոտ երկու մետր խորությամբ ջրով ծածկելու համար։ Ջրի գոյությունը գայթակղիչ հեռանկար է բացում Մարս առաքելությունների համար։