ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, երեկ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությունը։
«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի հետ համակարգմամբ», - ասել է Պատելը։