Արդյո՞ք Վաշինգտոնը կնվազեցնի իր ներգրավածությունը Հարավային Կովկասում նախագահական ընտրություններից հետո
Your browser doesn’t support HTML5
Այս տարվա աշխարհի ուշադրությունն աստիճանաբար կենտրոնանալու է Միացյալ Նահանգների ուղղությամբ, ուր նոյեմբերին նախագահական ընտրություններ են։ Գաղտնիք չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ ընտրությունների արդյունքները լարված տարածաշրջաններում գտնվող երկրների համար։