Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության գծով հետազոտողները աշխատում են նոր լուծումներ գտնել՝ սրտի հիվանդությունների բուժման գործում:
Այլևս կարող են ստեղծել հիվանդի սրտի նույնականացված թվային մոդել՝ «թվային երկվորյակ», և օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի ավելի լավ կանխատեսել, թե բուժառուներից ով է առավել ռիսկային գոտում:
Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Նատալյա Տրայանովան ասում է․ «Կատարում ենք սրտի մագնիսական-ռեզոնանսային պատկերում։ Այնուհետև՝ այն համադրում ենք բուժառուի կլինիկական բոլոր տվյալների հետ, վերլուծում ենք, և կարող ենք ասել, թե գալիք 10 տարվա ընթացքում սրտի հետ կապված ինչ վտանգներ կարող են սպառնալ բուժառուին»:
Your browser doesn’t support HTML5
Պրոֆեսոր Տրայանովայի խոսքով, ի տարբերություն մեր օրերում հաճախ օգտագործվող մեթոդների, նոր մոտեցումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել, թե որ հիվանդները սրտի աշխատանքը կարգավորորղ սարքերի կարիք ունեն:
«Ստանում ենք ալգորիթմներ, որոնք շատ ավելի լավ են ներկայացնում հիվանդի վիճակը»,- ասում է պրոֆեսորը։
Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի Սիդնի Քիմելի անվան քաղցկեղի բուժման կենտրոնում դոկտոր Վիկտոր Վելկուլեսկուն ղեկավարում է թոքերի և այլ տիպի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու նոր ուղիների մշակման ուսումնասիրությունը։
Նա և իր թիմը նկատել են, որ քաղցկեղի բջիջները աճում և բազմանում են ավելի քաոսային, քան նորմալ բջիջները: Թիմը մշակել է «DELFI» կոչվող տեխնոլոգիան, որն օգտագործում է ալգորիթմները՝ վերլուծելու մարդու վիճակը:
Վելկուլեսկուն ասում է, որ նոր եղանակով կարելի է ողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ ավելի ընդգրկուն հետազոտություն անցկացնել: