Իսրայել-«Համաս»․ ռազմական հակամարատության հարյուր օրը

Գազա

Հարյուր օր է անցել, երբ «Համասը» ահաբեկչական գրոհ իրականացրեց Իսրայելի դեմ: Հրեական պետությունը պատասխանեց Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկով։

Հարյուր օր է անցել, ինչ «Համասը» ահաբեկչական գրոհ իրականացարեց Իսրայելի դեմ՝

սպանելով 1 200 մարդու, առևանգվելով շուրջ 240-ին։ Պատանդառվածներից առնվազն 105-ը ազատ են արձակվել, սակայն շատերը տակավին պաղեստինյան գերության մեջ են, որոնցից ոչ մի լուր չկա։

Պատանդառված մի ողջ՝ չորս հոգանոց ընտանիքի բարեկամ Ջիմմի Միլերը վստահ է՝ մարդիկ Գազայում անազատության մեջ են առանց կանոնավոր սննդի, լույսի, ջրի, առանց որևէ մարդկային պայմանների:

«Համասի» ենթակայությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով արդեն իսկ զոհվել են մոտ 24 հազար պաղեստինցիներ, մեծ մասը՝ կանայք ու երեխաներ:

Գազայի 2,3 միլիոն բնակչության ավելի քան 85%-ը տեղահանվել է։ Նրանց թվում է Հեբա Բաքրը, ով հղիության վեցերորդ ամսում է․ «Երեխայի եմ սպասում։ Անհանգստացած եմ, թե որտեղ եմ ծննդաբերելու։ Ինչպե՞ս կվարվեն ինձ հետ»։

Միջազգային հանրությունը չի դադարում կոչ անել կողմերին՝ հրադարար հաստատել։ Խաղաղության կոչով վերստին հանդես է եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը․ «Պատերազմն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ։ Մարդիկ խաղաղության կարիք ունեն. աշխարհին խաղաղություն է պետք»։

Այս ամենի ֆոնին՝ չեն դադարում բողոքի ակցիաները արևմտյան բազմաթիվ մայրաքաղաքներում՝ Վաշինգտոնում, Լոնդոնում և այլուր։ Մարդիկ պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։

Նորություն չէ նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ականջալուր չէ նման կոչերին․ «Այս պահին առաջինայինը պատերազմի ծախսերը հոգալն է, ինչը թույլ կտա մեզ շարունակել պատերազմն այս տարի, ավարտել այն՝ հասնելով «Համասի» ոչնչացմանը, մեր պատանդների վերադարձին»:

Պատանդառվածների վիճակին շաբաթ օրը անդրադարձել է «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը, թե անազատության մեջ գտնվող իսրայելցիները ապահով վիճակում են, նրանց խնամում են։ Նա նաև խոսել է նախաձեռնության մասին, ըստ որի Կատարի միջնորդությամբ Իսրայելը փորձել է դեղամիջոցներ հասցնել պատանդներին․ «Մենք ցանկանում ենք բուժել նրանց՝ [պատանդներին], բայց այն դեղամիջոցներով, որոնք հասու կլինեն նաև մեր ժողովրդին, և այստեղ շնորհակալություն ենք հայտնում Կատարի մեր եղբայրներին, ովքեր նախաձեռնեցին դեղամիջոցների առաքումը»։

Ինչևէ, հակամարտությունը շարունակվում է։ Թել Ավիվում՝ մի ակցիայի մասնակիցները 100 վայրկյան լռությամբ հիշատակեցին Գազայում գտնվող պատանդներին՝ յուրաքանչյուրը վայրկյանը խորհրդանշում էր մեկ օրը: