Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր լիազորությունները փոխանցել էր տեղակալին՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ բուժման ընթացքում։
Your browser doesn’t support HTML5
Պենտագոնը գաղտնազերծել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մանրամասները։ Ըստ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոնի, Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը դեկտեմբերի վերջից սկսել է բուժում ստանալ շագանակագեղձի քաղցկեղի դեմ: