Այս չորեքշաբթի 221 կողմ և 212 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են, որոշեց պաշտոնապես հետաքննություն սկսել, թե արդյոք հարկ է իմփիչմենթի ենթարկել նախագահ Ջո Բայդեին։
Հանրապետականների ներկայացմամբ, Ներկայացուցիչների տան որոշումը կարևոր քայլ է՝ Սպիտակ տան ղեկավարի գործունեությունը քննելու գործում, թե արդյոք Բայդենը ներգրավածություն է ունեցել իր ուրդու բիզնես-գործարքներում:
«Սա հին պատմությունների շարքից է: Ունենք մի քաղաքական գործիչ, ով որոշակի բաներ է անում, ինչը ֆինանսական օգուտ է բերում իր ընտանիքին։ Այնուհետև, ջանքեր են գործադրվում թաքցնելու այդ քայլերը»,- ասում է Ներկայացուցիչների տան Դատական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջիմ Ջորդանը։
Your browser doesn’t support HTML5
Չորեքշաբթի օրվա քվեարկությունից հետո, հանրապետական օրենսդիրները ավելի շատ լիազորություններ ունեն՝ հետաքննություն վարելու համար․ կարող են ստանալ փաստաթղթեր, վկայություններ:
«Հստակ է, որ Սպիտակ տունը խոչընդոտում է մեր հետաքննությունը: Կարծում եմ, [քվեարկության արդյունքում] մեր ուղերձը հստակ է՝ ակնկալում ենք, որ նրանք կհամագործակցեն»,- նշում է Ներկայացուցիչների տան Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը:
Սպիտակ տունն արձագանքել է, թե արդեն ընդառաջ է գնացել Ներկայացուցիչների տան հանրապետականների պահանջներին:
«Նրանք ստացել են 100 հազար էջ փաստաթղթեր: 40 ժամ հարցաքննել են վկաների: Եվ փաստաթղթերն ու վկաները, իրականում, կրկին ու կրկին հերքել են նրանց կեղծ
պնդումները։ [Նրանք զբաղված են ինչ-որ գործով]՝ ամերիկյան ժողովրդի համար աշխատելու փոխարեն»,- ասում է Սպիտակ տան խոսնակ Քըրին Ժան-Պիերը:
Հանթեր Բայդենը չորեքշաբթի մերժել է Ներկայացուցիչների տան հանրապետականների առաջարկը՝ ցուցմունք տալ փակ դռների հետևում՝ հակադարձելով, թե ցուցմունք կտա հրապարակավ, և որ երբեք չի օգտագործել հոր քաղաքական կապերը:
«Իմ կախվածության պատճառով չափազանց անպատասխանատու էի իմ ֆինանսների նկատմամբ: Բայց ենթադրել, որ դա հիմք է [ԱՄՆ նախագահին] իմփիչմենթի ենթարկելու նպատակով հետաքննություն սկսելու համար, աբսուրդից անդին է: Դա անամոթ քայլ է։ Ոչ մի ապացույց չկա, որը կհաստատի այն պնդումները, որ հայրս ֆինանսապես ներգրավված է եղել իմ բիզնեսում»,- նշում է նախագահ Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը:
«Morning Consult»-ի այս ամիս անցկացրած սոցհարցման համաձայն, ամերիկացիների 44%-ը կողմ է իմփիչմենթի նպատակով հետաքննության մեկնարկին, մինչդեռ 40%-ը դեմ է: Ներկայացուցիչների տան դեմոկրատները հայտարարել են, որ քվեարկության հիմքում զուտ քաղաքական պատճառներ են՝ կապված 2024 թվականի նախագահական ընտրությունների հետ:
«[Հանրապետականների] մեծամասնությունը ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի Դոնալդ Թրամփը վերընտրվի։ Գիտենք, որ նա է ղեկավարում այս ողջ գործընթացը»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան:
Դիտորդները, սակայն նշում են, թե հնարավոր է՝ Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը դժկամությամբ համաձայնի առաջ տանել նախագահ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակով հետաքննության գործընթացը, քանի որ Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականները միայն փոքրաթիվ մեծամասնություն ունեն դեմոկրատների նկատմամբ, իսկ իմփիչմենթի գործընթացը կարող է քաղաքական ռիսկեր պարունակել որոշ հանրապետականների համար գալիք՝ ընտրությունների տարում, և նրանք կարող են չվերընտրվե