Այս շաբաթ հրապարակված խմնագրականում «The Wall Street Journal»-ը ընդգծել է՝ թեև 32-ամյա ամերիկացի լրագրողը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով, սակայն լրագրողը, պարբերականը և ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքել են այն՝ նշելով, որ Գերշկովիչը լրտես չէ և երբեք չի աշխատել ԱՄՆ կառավարության համար»։
Էվան Գերշկովիչին ձերբակալել են այս մարտի 29-ին Եկատերինբուրգում։ Հաջորդ օրը Մոսկվայի դատարանը նրան կալանավորեց։
Your browser doesn’t support HTML5
Անցած շաբաթ ռուսաստանյան դատարանը երրորդ անգամ վճռեց երկարաձգել ամերիկացի լրագրողի խափանման միջոցը՝ այս անգամ մինչև 2024 թվականի հունվարի 30-ը։ Գերշկովիչը տակավին սպասում է դատաքննությանը։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե«խորապես մտահոգված է» դատարանի որոշմամբ:
ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հաղոդագրությամբ, թե Գերշկովիչն «անարդարացիորեն է կալանավորված»։ «Լրագրությունը հանցագործություն չէ։ Դատապարտում ենք Կրեմլի կողմից Ռուսաստանում անկախ ձայների շարունակական ճնշումը և շարունակվող պատերազմը ճշմարտության դեմ»,- նշել են Վաշինգտոնում:
Եթե դատարանը հաստատի Գերշկովիչի մեղքը, ապա նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
«The Wall Street Journal»-ի գլխավոր խմբագիր Էմմա Թաքերը երկուշաբթի հրապարակված նամակում նշել է, որ Ռուսաստանում Գերշկովիչի հետապնդումը վկայում է, թե ինչպես է «անկախ լրատվամիջոցների նկատմամբ Պուտինի ճնշումը տարածվում նաև արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ»:
Թաքերը հիշեցրել է, որ «The Wall Street Journal»-իթղթակիցը ամերկացի առաջին լրագրողն է, ով Սառը պատերազմից ի վեր Ռուսաստանում կալանավորվել է լրտեսության մեղադրանքով։
«Այդ 250 օրը Էվանի ընտանիքը, ընկերներն ու գործընկերները՝ «The Wall Street Journal»- ում՝ աջակիցների օգնությամբ, աշխատել են նրա ազատ արձակման համար։ Սա մի նպատակ է, որը դեռ չի իրականացել, բայց մեր վճռականությունն անփոփոխէ»,- գրել է Էմմա Թաքերը՝ հավելելով, որ «250 օրը շատ է, [և] Էվանին տուն բերելու ժամանակն է»։
Գերշկովիչի ձերբակալության 250 օրվա մասին հոդվածում «The New York Times»-ը մեջբերում է ռուսաստանցի փաստաբան Իվան Պավլովի խոսքերը, ով աշխատել է Ռուսաստանում դավաճանության և լրտեսության մեղադրանքներ պարունակող մի շարք աղմկահարույց գործերի հետ, թե նման դեպքերի հանգուցալուծումը, սովորաբար, տարիներ է տևում:
«Սովորաբար, մինչև մեկուկես տարի է պահանջվում՝հոգնեցուցիչ նախաքննությունն ավարտելու և դատաքննության փուլը սկսելու համար»,- «The New York Times»-ին ասել է Պավլովը: Փաստաբանը ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանից՝ իր դեմհարուցված քրեական գործի պատճառով։
Պավլովի խոսքով, Գերշկովիչի գործով լսումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Եկատերինբուրգում, որտեղ ձերբակալվել է լրագրողը, և կտևեն մինչև վեց ամիս։
«CNN»-ի հետ զրույցում Էվանի քույրը՝ Դենիելը, ասել է․«Մոտ ութ ամիս է, ինչ Էվանը բանտարկված է: Նրան շատ ենք կարոտում, բայց պետք է ամուր մնանք և շարունակենք պայքարել նրա համար»:
Դենիել Գերշկովիչի փոխանցմամբ, ընտանիքը կարողացել է փոստով շփվել Էվանի հետ՝ հավելելով, որ եղբայրը «ձգտում է չընկճվել»:
«Մարդկանց խնդրում ենք Սուրբծննդյան տոներին Էվանի համար տեղ թողնել ճաշի սեղանի շուրջ, ինչպես արեցինք մենք՝ Գոհաբանության օրը»,- ասել է Դենիել Գերշկովիչը: