ԱՄՆ օրենսդիրները նախազգուշացնում են` սովորական սմարթֆոնները կարող են դառնալ Չինաստանի հետ մրցակցության թատերաբեմ:
Ներկայացուցիչների տան անդամ Մայք Գալահերը կարծում է. ««TikTok»-ը ամենից մեծ բացասական ազդեցությունն ունեցող գործիքներից է: Մեծ սխալ կլինի թույլ տալ, որ Չինաստանի կողմից վերահսկվող հարթակը դառնա գերիշխող մեդիա Ամերիկայում»:
Սոցցանցերում, ներառյալ` «TikTok»-ում, ապատեղեկատվությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից` մտահոգված են ԱՄՆ օրենսդիրները:
Your browser doesn’t support HTML5
«Քանի որ տեխնոլոգիան առաջ է շարժվում, զարգացում կապրեն նաև կեղծիքի տարածման հնարավությունները»,- նշում է դեմոկրատ կոնգրեսական Ռաջա Կիրշնամուրթին:
Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Գարնաութի խոսքով. ««TikTok»-ը կարող է, առնվազն տեսականորեն, գերթիրախավորված հաղորդագրություններ տարածել աշխարհի տարբեր մասերում, կամ տարբեր էթնիկ խմբերի շրջանում: Այն ունի ալգորիթմ, ուր ոչ ոք մուտք չունի, և այն գտնվում է Չինաստանում, ու չինական պետությունը թույլ չի տալիս, որ այդ ալգորիթմը վաճառվի»:
Ոլորտի վերլուծաբան Յաքիու Ուանգի խոսքով, Պեկինը կարող է ճնշում բանեցնել այլ սոցհարթակների սեփականատերերի նկատմամբ. «[Օրինակ, Իլոն] Մասկը կարող է խոցելի լինել Պեկինի ճնշումների առջև, քանի որ նա Չինաստանում զգալի բիզնես շահեր ունի: Այնտեղ շատ լավ վերահսկում են օտարերկրյա բիզնեսների մուտքը երկիր»:
Փորձագետները գնահատմամբ, «TikTok»-ն աստիճանաբար դառնում է լուրերի հիմնական աղբյուր բազմաթիվ ամերիկացիների, հատկապես` երիտասարդների
համար, բայց դեռևս ուշ չէ օրենքներ ընդունել՝ դադարեցնելու ապատեղեկատվության տարածումը:
«Սահմանել կանոնակարգեր, որոնք պահանջում են թափանցիկություն` սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում։ Նաև վերահսկել պետական տեղեկատվության կիրառումը»,- առաջարկում է Ուանգը: