Իսրայել-«Համաս» պատերազմը 1982-ի կոտորածի հիշողություններ է արթնացրել Լիբանանում պաղեստինցիների շրջանում

Լիբանանում պաղեստինցինե

«Համաս»-ի և Իսրայելի միջև պատերազմը 1982 թվականին Լիբանանում տեղի ունեցած ջարդերի մասին հիշողություններ է արթնացրել վերապրածների մոտ:

1982 թվականի սեպտեմբերի 16-ին, Էլի Հոբեյկայի գլխավորած «Ֆալանգ» անունով լիբանանյան-քրիստոնեական աշխարհազորայինների անդամները, իսրայելական բանակի հետ համակարգելով, ներխուժեցին Հարավային Բեյրութում գտնվող Սաբրա և Շատիլա պաղեստինցի փախստականների ճամբարները՝ սպանելով 800-ից 3500 պաղեստինցի փախստականների և լիբանանցիների:

Մոհամուդ Սրուրը հիշում է փքված դիակների կույտերը. Նա կորցրել է իր ընտանիքի յոթ անդամներին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ամենադաժան ջարդերից մեկի հետևանքով:

«Երբ տուն մտա, տեսա, որ սպանել են մորս, հորս ու հինգ եղբայրներիս ու քույրերիս։ Հարևաններիցս մի քանիսին գլխատել են։ Մյուս մարմինները կապել են և բռնաբարել»,պատմել է նա։

Շատիլա ճամբարի ներսում գտնվող փոքրիկ թանգարանը նաև պահպանում է պաղեստինցի փախստականների և բռնի տեղահանման մասին հիշողությունները:

Մոհամմադ Խատիբը աշխատում է պաղեստինյան ինքնությունը կենդանի պահող ճամբարի հուշերի թանգարանում: «Սա պաղեստինցիների կյանքն է մինչև 1948 թվականը: Եթե չունես անցյալ, չես ունենա ապագա: Նրանք ուզում են, որ մենք ստրուկ լինենք, բայց մենք ստրուկ չենք լինի։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար»,-ասել է նա։

Ջարդից ավելի քան չորս տասնամյակ անց ճամբարում գտնվող պաղեստինցիներն ասում են, որ կյանքը դեռ անտանելի է:

Այժմ Գազայի պատերազմը և Լիբանան-Իսրայել սահմանի երկայնքով բախումները ավելի լայն հակամարտությունների մտավախություն են առաջացնում:

Ջամիլա Շեհադեն ղեկավարում է Բեյթ Աթֆալ Ասումուդի Շատիլա կենտրոնը, որը լուծում է պաղեստինցի փախստականների կարիքները Լիբանանում:

«Այն, ինչ մենք ականատես ենք լինում Գազայում, հիշեցնում է Սաբրա-Շատիլա կոտորածը, և, հավանաբար, շուտով մեզ էլ կհասնի նույն ճակատագրիրը: Դրա համար էլ մենք վախենում ենք։ Պատերազմը նշանակում է ոչնչացում»,-հիշել է նա։

Այստեղ մարդիկ ասում են, որ Գազայում պատերազմի պատկերները ստիպում են իրենց անվերապահորեն աջակցել «Համաս»-ի զինյալներին:

Մահմուդ Աշեմը պաղեստինցի է, ով ապրում է Շատիլայում։ Նա ասում է, որ «Համաս»-ը իսկական պաղեստինյան դիմադրության շարժում է, որն իրականացնում է այն, ինչ կցանկանար անել յուրաքանչյուր պաղեստինցի։ Նա ասում է, որ եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, ապա յուրաքանչյուր պաղեստինցի, ներառյալ ինքը, պետք է դառնա նրա մաս:

Գազայի առողջապահության նախարարությունը ասում է, որ այնտեղ ավելի քան 14,000 մարդ է սպանվել Իսրայելի դեմ պատերազմ սկսելուց հետո:

ԱՄՆ-ի «Համաս»-ը համարում է ահաբեկչական խմբավորում։

Իսրայելն ասում է, որ պատրաստվում է երկրորդ ճակատ բացել զինյալների դեմ պատերազմում, եթե Հեզբոլլահն ուժեղացնի իր հարձակումները Լիբանանի հարավից:

Լիբանանը տարիներ շարունակ տնտեսական քաոսից հետո արդեն փլուզման եզրին է: Երկրում պաղեստինցիների շրջանում աճող զայրույթն ու լարվածությունը և նոր համապարփակ պատերազմի հեռանկարը շատ լիբանանցիների մտահոգության տեղիք են տալիս: